Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

«ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է»

Ինչպե՞ս միահյուսել սիրելի մասնագիտությունը՝ հոգեբանությունը, հետաքրքրությունների գլխավոր շրջանակի՝ զինվորական ծառայություն, բանակ, հայրենիք գաղափարներին: Որոշեցի գիտահետազոտական աշխատանքիս թեման՝ «Ապագա սպաների կառավարչական հմտությունների զարգացման հոգեբանական առանձնահատկությունները»:

ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ

Ես երբեք չեմ դադարել լինել հայրենիքիս զինվորը, ուստի ձե՛զ եմ դիմում, իմ սիրելի զինակից եղբայրներ, և ուզում եմ ձեզ ներկայացնել մի պարզ ճշմարտություն` «Միայն հացով չի ապրի մարդ, այլ` այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից (Մատթէոս, 4:4)»։

ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ...

Մռավի լեռնաշղթան գերում է իր վեհությամբ և գեղեցկությամբ: Այստեղ եկողը հզորության, անառիկության ու պաշտպանվածության մի անասելի զգացում է ունենում:

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔՍ...

Նարեկը երեք տարեկան էր, երբ Ռուշանյանները թողեցին հայրենի Էջմիածինն ու բնակություն հաստատեցին հեռավոր Մեքսիկայի Էնսենադա քաղաքում: Նարեկի մոր՝ տիկին Սիրանուշի համար ամենակարևորը Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու իր ընտանիքը հայ պահելն էր:

ՀԶՈՐ ՏՂԵՐՔԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ

Նրանցից երկուսին այսօր կներկայացնեմ` երկու հայրենադարձի, Շանթին` ԱՄՆ-ից և Զորիկին` Ռուսաստանի Դաշնությունից, որոնք կամավոր եկել, ներկայացել են իրենց զինկոմիսարիատներ: Նրանք հաստատապես վճռել են` ծառայությունից հետո կմնան Հայաստանում, սեփական երկրին օգտակար կլինեն, իրենց արմատները հայրենի հողում կձգեն:

ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹՆԵՐ

Զորակոչիկները մեկնում են ծառայության՝ իրենց հետ տանելով հարազատների խորհուրդները՝ զգոն լինել, լսել հրամանատարներին և չհուսահատվել դժվարություններից:

ՆՇՎԵՑ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Փետրվարի 2-ին 3-րդ զորամիավորման Դրաստամատ Կանայանի անվան զորամասի կազմավորման տարեդարձն էր: