Ազգային բանակ
Աշխեն տատս այսպես էր պատմում. «Էս գյուղը քո պապերն են հիմնել: Քո Միքայել մեծ պապն ու քո Ներսես մեծ պապը: Մենք գաղթական ենք: Ամբողջ գյուղով գաղթական ենք: Գիտես՝ գաղթականն ի՞նչ է: Քո տունը մնաց Ալաշկերտում, քո գյուղի անունը Խաստուր էր: Քո Միքայել պապը Խաստուրի գյուղապետն էր:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը բացազատված են: Երկու դիվիզիոնների ստորաբաժանումներն արդեն զբաղեցրել են մեկնարկային դիրքերը: Հրթիռային հսկաները ելման դրություն են առել. րոպեներ անց սկսվելու են կրակային վարժանքները:
Զորավարժարաններից մեկում ճամբարային հավաքներ են: Տեսական գիտելիքները գործնականում ամրապնդում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ավարտական կուրսի կուրսանտները: Արդեն մի քանի օր բանակի ապագա մոտոհրաձիգներն ու հրետանավորները տարաբնույթ ուսումնական խնդիրներ են կատարում դաշտային պայմաններում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ, հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի մամուլի ասուլիսը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց պարոն Տոնոյանը, ասուլիսի նպատակը մինչև նախընտրական քարոզարշավի սկիզբը լրատվամիջոցներին հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ տալն է: