Ազգային բանակ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ, հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի մամուլի ասուլիսը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց պարոն Տոնոյանը, ասուլիսի նպատակը մինչև նախընտրական քարոզարշավի սկիզբը լրատվամիջոցներին հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ տալն է:
Արագ ու աննկատ՝ այսպես են գործում մեր զինված ուժերի հետախույզները: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ նրանց տարբերանշանին չղջիկ է պատկերված: Այսուհետ առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները կունենան նաեւ իրենց ռազմադրոշը: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ մասնագիտության բացառիկ հատկանիշները արժեւորելու, հետախուզության վարչության համաբանակային ձեռքբերումների շարունակականությունը ապահովելու, նոր նվաճումների մղելու նպատակով նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին հանձնեց նորաստեղծ ռազմադրոշը:
«Մխրճված հակառակորդի ջախջախում, առաջնագծի վերականգնում, հարձակման զարգացում եւ բարենպաստ բնագծերի գրավում». պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության թեման էր: Մարտավարական զորավարժությունների գլխավոր ստուգատեսին հետեւում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը: