Ազգային բանակ
Օրեր առաջ տեղի ունեցավ ռուսաստանյան ռազմական կրթօջախներ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին շնորհավորել եւ արդյունավետ ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Չդադարող մարզումներ եւ ծրագրով նախատեսված դասընթացներ. հյուսիսարեւելյան զորամասում ուսումնական փուլը ակտիվ ընթացքի մեջ է:
1918 թ. մարտին Սարիղամիշի ռազմաճակատում իրավիճակը հակառակորդի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով կտրուկ փոխվում է: Մարտադաշտի առաջավոր բնագծերից ստացած տեղեկություններից հայտնի է դառնում, որ մարտի 11-ին թուրքական զորքերը վերսկսում են հարձակումը և առանց որևէ ջանքերի գրավում են Միջնկերտ գյուղն ու շարունակելով առաջխաղացումը Սարիղամիշի խճուղով՝ գրավում են Ղարաուրգանի մերձակա Ենիքյոյ-Զյակ և Աբուլվերտ գյուղերը:
«Դետք» երաժշտական խումբն ընդամենը երեք տարի առաջ է ստեղծվել՝ 2015թ., բայց արդեն երիտասարդության շրջանում սիրված ու ճանաչված է, երկրպագուների իր մեծ բանակն ունի։ Խմբի բոլոր կատարումներն էլ չափազանց անկեղծ են, հուզական, սրտի հետ խոսող, պարզ ու անմիջական։
«Ոնց է երեւում, որ սովոր է վերելքներ հաղթահարելուն»,- ասում եմ մեր լուսանկարիչ Արեգին՝ նայելով, թե հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Ասքանազ Հակոբյանը դեպի դիրք բարձրացող զառիթափ արահետը ինչ հեշտությամբ է հաղթահարում` հազիվ դիպչելով ժայռակերտ աստիճաններին:
Արցախ աշխարհի հյուսիսային սահմանագոտում ենք՝ գնդապետ Կ. Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում կարեւոր նշանակություն ունեցող տեղանքում։ Զինվորական ամենագնացը, լեռնային ճանապարհի հազար խոչընդոտ հաղթահարելով, մեզ տանում է դիրքերի ուղղությամբ։ «Ադրենալինով լի առողջարան»՝ տարիներ առաջ այստեղ ծառայած տղաներից եմ լսել այս պատկերավոր համեմատությունը։
-Երկու տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա: Մենք՝ Բախչինյաններս, բնիկ մարալիկցիներ ենք: Պապերս այգեգործներ են եղել: Մինչ անկախացումը կարողացել են իրենց բերք ու բարիքով տուն պահել, քիչ թե շատ բարեկեցիկ ապրել: Հայրս պատմում էր, որ սովետական կարգերի փլուզումից հետո երկրի սոցիալական վատ վիճակն է ստիպել, որ վերցնի ընտանիքն ու հեռանա: Ասում էր՝ մութ ու լույս տարիներ, օրվա հացի խնդիր, անապահովություն…