Ազգային բանակ
Զորակոչի նախապատրաստական եւ իրագործման փուլում զորամասերի հրամանատարների հրամանով՝ անձնակազմի հետ աշխատելու փորձ ու մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիկների ընդունման, տեղակայման ու ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձեւավորվել են խմբեր:
Մի քանի ժամից տուն եմ ճանապարհվելու: Իմ ծառայության վերջին օրն է: Քնել չեմ կարողանում: Քանի անգամ եմ պատկերացրել այս օրը, քանի անգամ եմ մտովի դուրս եկել զորանոցից, հրաժեշտ տվել հրամանատարներիս, վերջին անգամ քայլել շարահրապարակով… Բայց այսօր չեմ ուզում գիշերն ավարտվի՝ պառկել եմ իմ զինվորական մահճակալին ու տնտղում եմ շուրջս:
Մեր կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում:
Արշավիրը երկրորդ դասարանի աշակերտ էր, երբ հակառակորդը «գրադով» խփեց Ստեփանակերտի իրենց դպրոցին: Նայեց քարակույտ դարձած շենքին այնպես, ինչպես կնայեն վերքի բացվածքին: Փոքր էր, բայց զգաց պատերազմ բառի ամբողջ ծանրությունը: Հետո ազատագրվեց Շուշին, եւ Ստեփանակերտը դուրս եկավ աքցանից: Ռազմաճակատից տուն եկած հոր դեմքին վերջապես ժպիտ տեսավ:
Գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում անցկացվեց եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում իրականացվեցին զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանական և հարձակողական օպերացիայի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ: