Ազգային բանակ
Մայիսի 2-ից 4-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվեց ենթակա զորամասերից մեկի բազայի վրա գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ՝ «Գումարտակի բերումը մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Ռազմերթի իրականացում ԴՀԽ-ի ներգործության ներքո և անցումը պաշտպանության նշված շրջանում:
Գնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային դիվիզիոնը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել զորամիավորման կազմում և պարգևատրվել է փոխանցիկ դրոշով:
Մեկ տարի առաջ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը «Հայ զինվորին» ներկայացրել էր կենտրոնի շրջանակում գործող նորաստեղծ «Թեժ գիծ» ծառայության առաջին քայլերն ու մարտահրավերները: Ծառայության մեկամյա գործունեության արդյունքներին և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով օրերս կրկին հանդիպեցինք «Թեժ գծի» անձնակազմին:
Առաջնագծի ինժեներական կահավորման կատարելագործման գործընթացն անընդհատ է: Ըստ անհրաժեշտության կատարվում են մեծածավալ աշխատանքներ: Նպատակը մեկն է՝ առավել անվտանգ ու ապահով դարձնել մարտական հերթապահություն կատարող զինվորի ծառայության պայմանները:
Զրույց Երեւանի կայազորային հոսպիտալի հրամանատարի բուժգծով տեղակալ, հոգեբույժ, բուժծառայության մայոր Տիգրան Թունյանի հետ: