Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԹԵՐԹԸ

1993թ. ապրիլի 1-ին լույս է տեսնում ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի անդրանիկ համարը: Այդ իրադարձությունը համընկնում է Քարվաճառի ազատագրմանը, և հայոց բանակի թերթը ծնվում է հաղթանակի հետ:

ՄՈՏ 20000 ԷՋ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Սա «Հայ զինվորի» 500-րդ համարն է: Դա նշանակում է՝ 1993թ. ապրիլի 1-ից մինչեւ այսօր 8000 էջ՝ հայոց բանակի մասին եւ հայոց բանակի համար: Այդ 8000 էջում հայոց բանակի տարեգրությունն է, հայ զինվորի աննկուն ոգին, հայ սպայի անձնվեր ծառայությունը:

ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Սիրելի ընթերցող, ահա 1236¬րդ անգամ ես բախում եմ քո դուռը, գալիս եմ զրուցելու քեզ հետ, պատմելու մեր բոլորի հոգսուցավի, դժվարությունների, խնդիրների, արած¬չարածի, կորցրած¬գտածի, նաեւ նվաճումների ու հաղթանակների, ձեռքբերումների ու հաջողությունների մասին։

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ից 31-ը անցկացվեց սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Այն նվիրված էր ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը եւ մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանն ու նոր կապերի ստեղծմանը:

ՄԱՐԶԻ ՄԻԱԿ ԿԻՆ ԶԻՆՂԵԿԸ

Անահիտ Դալլաքյանը Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի մուտքի մոտ դիմավորում է ինձ, ապա ուղեկցում նախնական զինվորական պատրաստության դասասենյակ:

ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ

«ԱԱՄ Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպությունը (ՀՊԵԿ) մարտի 24-ին իրականացրեց դպրոցականների և երիտասարդների այց N զորամաս:

«ՀԱՄԵՑԵՔ ՄԵՐ ԴԻՐՔ»

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ենք: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ մեկնում ենք առաջնագիծ: Գարնանային անձրևները ամբողջ ճանապարհը դարձրել են դժվարանցանելի: