Ազգային բանակ
ՀՀ նախագահի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն օրերս նշանակվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար:
Վաղուց ավանդույթ է դարձել զինվորական երդման հանդիսավոր արարողություններն անցկացնել ոչ միայն զորամասերում, այլև՝ մարդաշատ բնակավայրերում՝ Հայոց պատմության երևելիների, հայ ազգային-ազատագրական պայքարի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրներում, հրապարակներում, պատմաճարտարապետական հուշարձանների կամ հայի քրիստոնեական հավատքի ու հավերժության առհավատչյա խաչքարերի մոտ:
Փետրվարի 8-ին զորամասում անցկացվեց մարտական պատրաստականության մարտավարաշարային ցուցադրական պարապմունք՝ «Զորամասի գործողությունները մարտական պատրաստականության աստիճանների բերելիս» թեմայով՝ զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների, տեղակալների, գումարտակի հրամանատարների և շտաբի պետերի մասնակցությամբ: Պարապմունքների համար բացազատվել են երեք ուսումնական կետեր:
«Դիտակետ» ծրագրի արդյունքներն ամփոփելու համար փետրվարի 3-ին պաշտպանության նախարարություն էին եկել 2017թ. ամռանը զորացրված և անանուն հարցմանը մասնակցած 350 երիտասարդներ:
Ձմեռային զորակոչի վերջին օրն է: Հավաքակայանում ամեն ինչ ընթանում է սովորական հունով, մնացած բոլոր օրերի նման ամեն ինչ հստակորեն կազմակերպված է՝ նորակոչիկների դիմավորում-ընդունումից մինչեւ ծառայավայր մեկնում: