Ազգային բանակ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 26 տարեկան է: Մենք հպարտությամբ և երախտագիտությամբ ենք նշում այս տոնը. երախտագիտությամբ՝ բոլոր այն անհատների, պետական և զինվորական գործիչների հանդեպ, ովքեր կանգնած են եղել ազգային բանակի ձևավորման ակունքներում, բոլոր այն գեներալների, սպաների և զինվորների, կամավորականների ու աշխարհազորայինների հանդեպ, ովքեր իրենց սխրանքով են կռել Հայոց բանակի համբավը և ապահովել հայոց երկու պետությունների անվտանգությունը, բոլոր այն քաղաքացիների հանդեպ, ում վստահությունը, մասնակցությունն ու աջակցությունը հնարավորություն են տվել և պարտավորեցրել կայացնելու հաղթական բանակ, որն ունակ է ապահովելու երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը:
2018 թվականի ձմեռային զորակոչին առաջին անգամ կիրառվեց «Ես եմ» ծրագիրը: Ծրագրով նորակոչիկներին առաջարկվում է ծառայության նոր մոդել՝ ժամկետային-պայմանագրային, որը տեւելու է 3 տարի՝ իր որոշակի առավելություններով:
Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեցին Երևանի Աջափնյակ համայնքի Գ. Հասրաթյանի փողոցում գտնվող նորակառույց շենքի բնակարանները:
Հունվարի 28-ի առավոտյան, Գորիսի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, 1-ին զորամիավորման բազմաթիվ զինծառայողներ, Գորիսի համայնքապետարանի և հասարակության ներկայացուցիչներ ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրի հարևանությամբ գտնվող վեհաշուք խաչքարին՝ ի հիշատակ Հայրենիքի համար զոհված հայորդիների:
Հունվարի 24-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվեց 2017թ. ուսումնական տարին: Ռազմական խորհրդի նիստը բացեց բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, նշելով, որ այն առանձնահատուկ է, քանի որ հունվարի 22-ից զորամիավորումում է Մայր Աթոռի ջրօրհնյաց Սուրբ խաչը, որը պտտվել է զորամասերով, մարտական դիրքերով: Սուրբ խաչի նշանակությունը ներկայացրեց զորամիավորման հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քահանա Սահակյանը:
Զրուցակիցս էջմիածինցի Գայանե Դավթյանն է: Մասնագիտությամբ ռեժիսոր է, մանկապատանեկան ներկայացումներ է բեմադրում: Գայանեի որդին՝ Արտավազդ Հակոբյանը, տասնյոթ ամիս է՝ ծառայում է առաջնագծում: