Ազգային բանակ
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 9-ից 13-ն անցկացվեց ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը:
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական, ակադեմիական եւ ուսումնական շրջանակների ներկայացուցիչներ։
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության հարցեր:
Սույն թվականի հոկտեմբերի 9-ից 12-ը զորամիավորման ուսումնական կենտրոնում զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվեց մարտական հրաձգությամբ գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի թեման էր «Գումարտակի բերումը մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ» աստիճանի», պաշտպանության անցումը զորամասի երկրորդ շարակազմում, հակառակորդի ԴՀԽ-ների դեմ պայքարի կազմակերպումը և վարումը, հակագրոհի անցկացումը, մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը և անցումը պաշտպանության՝ պաշտպանողական մարտի վարումը»:
Հրետանային ստորաբաժանումների պատրաստության մակարդակը եւ մրցակցային ոգին բարձրացնելու, ինչպես նաեւ մրցույթների ընթացքում ձեռք բերված առաջավոր փորձը ստորաբաժանումներում եւ ջոկերում ներդնելու նպատակով ամեն տարի ՀԶ եւ Հ վարչությունները կազմակերպում եւ անցկացնում են մասնագիտական մրցույթներ: