Ազգային բանակ
Մինչև Արցախյան պատերազմի սկսվելը Արմիդա եւ Վլադիկ Մանասյանների ընտանիքն իր մեծ ու փոքր հոգսերով, իր առօրյա ուրախություններով և տխրություններով ապրում էր Աբովյան քաղաքում: Արմատներով արցախցի էին ու ամեն ամառ անպայման այցելում էին հարազատ օրրան:
Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում դեկտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Արցախում անցկացված զորավարժության շրջանակում վարժանքներ իրականացվեցին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողներն անցան ռազմական հավանական գործողությունների ժամանակ տարբեր իրավիճակներում աշխատելու պատրաստություն։ Անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո նրանք ստացան համապատասխան փաստաթղթեր, հատուկ համազգեստ՝ PRESS գրությամբ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ:
Մեր խրամատը փոքր-ինչ բարձրում է եւ վերահսկում է հակառակորդի դիրքեր տանող ճանապարհը: Անտառների, խիստ թեքադիր ձորալանջերի արանքում երկու բանակներն իրարից բաժանող սահմանագիծն է, չեզոք գոտին՝ Գյուլիստանը: Երբեմնի բարետես հայկական գյուղը հիմա ավերակ է՝ քարուքանդ եղած տներով։
Դիլիջան քաղաք տեղափոխված ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների համար նոյեմբերի 28-ի առօրյան հագեցած էր: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման և վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ անցկացվեց բաց դաս:
51 …: Հնգանիշ համարն Արտակին «ուղեւորեց» Տավուշի մարզ: Մեկ օրվա ընկերոջս հարյուր տարվա դրկիցի նման հրաժեշտ տվեցի. ջերմ բաժանվեցինք, խոստացա ամեն ինչ անել, որ ծառայության ընթացքում հանդիպենք: Մեր զինկոմիսարիատի անձնակազմից միայն նրա հետ հասցրի ընկերանալ: Տասնութը վաղուց էր լրացել, հասուն տղա էր, ընտանիք ու երեխա ուներ: