Ազգային բանակ
Զորամաս այցելությունս համընկավ դիրքային ծառայության հանկարծակի ստուգումների հետ: Զորամասի սպա-հոգեբան, կապիտան Վահագն Չոբանյանն ու ՀՀՍ ծառայության սպա, կապիտան Վահե Հակոբյանը հաճախակի իրականացվող հանկարծակի ստուգումներից մեկն էին անցկացնելու մարտական հենակետերում:
Ամիսներ առաջ համացանցում տարածված տեսանյութը տագնապալի էր ու հուզիչ: Առաջնագիծ նկարահանման գնացած «Շանթ» հեռուստաընկերության օպերատորն ու ռեժիսորը հայտնվել էին ադրբեջանցի դիպուկահարի նշանառության տակ: Նրանք մի կերպ նետվեցին մեքենայից ու պատսպարվեցին փոքրիկ թմբի հետեւում, բայց դիպուկահարը հասցրեց կրակել օպերատորի ոտքերին:
Գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժակ, կրտսեր սերժանտ Էլմիրա Սարգսյանը օրվա հիմնական մասը զորամասում է` զինվորների հետ: Իր ամենամեծ ձեռքբերումը համարում է զինվորների առողջությունը: