Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ...

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ՝ ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը:

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ

Ավարտվեց ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը, որում ներգրավված էին ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 1000 զինծառայողներ:

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

Համաձայն մարտական պատրաստության տարեկան պլանի` սեպտեմբերի 11-ից 4-րդ բանակային զորամիավորումում սկսվեց ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության ստուգումները՝ գեներալ- գնդապետ Մ. Հարությունյանի ղեկավարությամբ:

«ԻՄ ԵՐԱԿՆԵՐՈՎ ՎՐԵԺ Է ՀՈՍՈՒՄ»

Ադրբեջանցիների դիրքերը ներքեւում են ու շատ մոտ: Զինվորների շարժն աչքիդ առաջ է: Մեկ հացի են գնում, մեկ` ջրի: Տեսարանն ասես ափիդ մեջ լինի: Արագ են քայլում, վախեցած, շուրջը նայելով: Եթե մի քիչ բարձր գոռաս կամ սուլես, կսկսեն գլխապատառ փախչել:

ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ` ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՔ

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության ու շտաբի բազմազգ անձնակազմի կառավարման կետը միանգամից չես նկատի: Այն հուսալի քողարկված է եւ անհասանելի է անգամ օդային հետախուզության միջոցների համար:

ԽՈՑՎԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ

Ծովի մակերեւույթից երկու հազար մետր բարձրության վրա, լեռնային ու բարդ օդերեւութաբանական պայմաններում զինված ուժերի ՀՕՊ զորքերի զենիթահրթիռային ստորաբաժանումների հաշվարկները նախապատրաստվում են մարտական հրաձգության:

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվեցին պատվավոր կոչումներ: