Ազգային բանակ
Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով:
Հոկտեմբերի 21-ին ուսումնական հրետանային զորամասերից մեկում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հրթիռահրետանային զորքերի 25-ամյա հոբելյանը:
Զրույց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, Քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական, արձակագիր ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ
Կապի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անի Ժամհարյանին հանդիպեցի զորավարժարանում: Նա մի մարտական մեքենայից մյուսին անցնելով` կապն էր ստուգում, համապատասխան հրահանգներ տալիս կապի պատասխանատուներին: Նա այնպես էր տարվել իր պարտականությունների կատարմամբ, որ նույնիսկ չէր նկատել, թե լուսանկարչական ապարատը ձեռքիս ինչպես եմ իր ետեւից այս ու այն կողմ գնում:
Պրակտիկան եւ հետազոտությունները վկայում են, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ, նոր շինարարական տեխնոլոգիական գործընթացների ներդրմամբ, հզոր երկրաշարժի, ռմբակոծությունների եւ հրթիռակոծությունների ժամանակ միանգամայն հնարավոր է էականորեն կրճատել շինություններին, սահմանամերձ զորամասերին հասցվող նյութական վնասը, նաեւ խուսափել մարդկային կորուստներից: