Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԵՆ

Ապրիլյան բովով անցած զինվորներից շատերն արդեն ավարտել են ծառայությունը եւ վերադարձել հայրենի օջախներ:Կյանքն առել է նրանց իր առօրյա հորձանուտի մեջ:
Սերժանտ Գարիկ Հարությունյանը վերջերս է զորացրվել, վերադարձել է պատվոգրերով, շնորհակալագրերով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանը կրծքին:

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ, ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

Միշտ զինվորի հետ՝ այս անգամ Տավուշի զորամասեր՝ նոր ու ավելի հագեցած ծրագրով։

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՀՀ ԶՈւ 5-րդ զորամիավորումը նշեց կազմավորման 19-րդ տարեդարձը: Զորամիավորման կազմի մեջ մտնող զորամասերից յուրաքանչյուրը փառավոր ուղի է անցել՝ մարտական մկրտությունը ստանալով Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում: Դյուրին չի եղել հաղթանակի հասնելու ուղին: Այն մեզ է տրվել մեր զինվորների անօրինակ սխրանքի և բազմաթիվ քաջորդիների կյանքի գնով:

ԵՐԴՎԵՑԻՆ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԸ

Սեպտեմբերի 1-ը տոնական էր նաև ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում: Նորաթուխ կուրսանտների համար ուսումնական տարին մեկնարկեց երդման հանդիսավոր արարողությամբ:

ԳԻՏԵԼԻՔԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է

Կրթության եւ գիտության օրը մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԷՐ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունված 210 պատանիների համար ուսումնական տարին կմեկնարկի Դիլիջանում: Այստեղ գտնվող նախկին ՊԵԿ կենտրոնը վերջնականապես հարմարեցվել է ուսումնական պահանջներին, ստեղծվել են բոլոր պայմանները զինվորական ուղին ընտրած պատանիների համար: Մնում է միայն ճակատային հատվածում փակցնել վարժարանի կարգախոսը. «Ճանապարհ դեպի բարձունք»:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԵՐԸ

ԼՂՀ Մարտունի քաղաքի հրապարակում զինվորական երդման հանդիսավոր արարողություն է: Հայրենիքին անմնացորդ նվիրվելու երդում են տալիս գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորները: