Ազգային բանակ
Հուլիսի 4-ն էր՝ հատուկենտ կրակոցներով, բայց հանդարտ մի օր, որ ոչինչ չէր «խոստանում»: Միայն թե ինձ` կրտսեր սերժանտ, ՀՀՆ-9 հաշվարկի հրամանատար Սիմոն Գեւորգյանիս համար էր այն ուրիշ. իմ մարտական հերթապահության վերջին օրն էր: Հաջորդ առավոտյան պիտի վերադառնայի զորամաս, զորացրվեի եւ տուն ճանապարհվեի:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում նախապատրաստական լայնածավալ աշխատանքներից հետո հանդիսավոր պայմաններում մեկնարկեց նոր ուսումնական փուլը: Օգոստոսի 15-ին, ենթակա զորամասերից մեկի բազայի վրա, նոր փուլի բացման առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ, որին մասնակցում էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Հուլիսի 26-ից օգոստոսի 5-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացված «Համագործակցության մարտիկ» միջազգային մրցույթի «Դիպուկահար» անվանակարգում առաջին տեղն զբաղեցրել է ավագ լեյտենանտ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը (ՌՔԿՊ) իրականացվում է բոլոր զորատեսակների, զորքերի և ծառայությունների համաձայնեցված գործողությունների միջոցով և ներառում է համալիր պաշտպանություն զանգվածային խոցման զենքերից (ԶԽԶ):
Օրերս Հաղարծին վանական համալիրում՝ Բագրատունիների թագավորական դամբարանի մոտ, հանդիսավոր պայմաններում զինվորական երդում տվեցին գնդապետ Արթուր Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկները: Ապագա հրետանավորների համար զինվորական երդումով սկսվեց կյանքի մի նոր շրջան, որ կոչվում է զինվորական ծառայություն: