Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Սեզոնային սպասարկման նպատակը սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձմեռային և ամառային շահագործման նախապատրաստելն է: Այն իրականացվում է օդի՝ համապատասխանաբար 5 աստիճանից ցածր և բարձր հաստատուն ջերմաստիճանի դեպքում:

ԹՈՂ ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

Բուժծառայության մայոր Վարդիկ Ամիրխանյանը 17 երկար ու ձիգ տարիներ ծառայում է զինված ուժերում: 2008թ. Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի ընդունարանի բաժանմունքի պետն է: Բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆԵՐ` ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

-Մի քանի օրից զորամաս եմ գնալու, դիրքեր եմ բարձրանալու,- ասում եմ ջութակահար Նիկոլայ Մադոյանին: Մենք նստած ենք մայրաքաղաքի սրճարաններից մեկում: Այս անգամ չենք հանդիպել պարզապես մի բաժակ թեյի շուրջ զրուցելու համար. Նիկոլայը օրեր առաջ նոր ռեկորդ է սահմանել` 33 ժամ անընդհատ նվագելով համաշխարհային դասականների 60 ստեղծագործություն եւ հետեւում թողնելով հնդիկ ջութակահար Աթհիրա Կրիշնայի ռեկորդը:

ԱՊՐԻԼԻ 7 ՄԱՅՐՈՒԹՅԱՆ, ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Սեր, քնքշություն, բարություն է հորդում մեր մայրերից, քույրերից: Բայց երբ վտանգվում է հայրենի հողի անդորրը, երբ պատերազմ է պարտադրվում, նրանք սատարում են իրենց որդիներին, իրենց ամուսիններին։ Ամենքը՝ իրենց տեղում, իրենց ուժերի ներածին չափով՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ:

Առաջնագծում ծառայող այս տղաների շնորհիվ է պայծառ լույս սփռվում բացվող օրվա վրա: Այս տղաներն են երաշխիքը մեր հետագա քաղաքակիրթ գոյության: Այս արեւի տակ արժանապատվորեն ապրելու եւ արարելու իրավունքը նրանք են մեզ տալիս: Հենց նրանց շնորհիվ հավատացինք մեր ուժին, տեսանք հաղթանակը, հավատացինք ապագա հաղթանակներին:

ՀՍԿՈՒՄ ԵՄ...

Նվիրվում է 2016թ. ապրիլյան մարտերում զոհված հայ զինվորների հիշատակին

ԿՌՎԵՑԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ԿՌՎՈՒՄ ԵՆ...

Պաշտպանության բանակի այս զորամասը 2016թ. ապրիլին կարևոր ու չափազանց բարդ մարտական խնդիր կատարեց: Հակառակորդի լայնածավալ գրոհից հետո անձնակազմը վերադասավորեց ուժերը առաջնագծում, կարողացավ ետ բերել կորցրած դիրքերը: