Ազգային բանակ
Բանակ էի մեկնում: Նստել էի կենտրոնական հավաքակայանի դահլիճում եւ սպասում էի վիճակահանության իմ հերթին: Մտովի պատկերացնում էի ինձ զորամասում, ծառայող եղբայրներիս եւ ընկերներիս կողքին:
Զրույց ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պետ, գնդապետ ՎԱՂԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ
2016 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի նախագահը այցելել էր հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորում եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել էր, որ գնդապետ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման ծանրակշիռ փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ:
Ձմեռային օրը Հաղարծին վանական համալիրի՝ միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկի տարածքը անսովոր մարդաշատ էր. Բագրատունիների թագավորական դամբարանի մոտ հանդիսավոր պայմաններում իրենց հարազատների ներկայությամբ զինվորական երդում տվեցին գնդապետ Արթուր Մինասյանի հրամանատարությամբ գործող հրետանային զորամասի նորակոչիկները:
Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը: Հայկական երկու hանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաեւ ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Սերժանտ Գրիգոր Թադեւոսյանը ՀՀ խաղաղապահ բրիգադի պայմանագրային զինծառայող է: Ֆիզիկական գերազանց տվյալներ ունեցող երիտասարդը ռեկորդներ է սահմանել պտտաձողից կախված ձգումներ կատարելու վարժությունից եւ երկու անգամ գրանցվել հայկական «Դյուցազնագրքում»: Այս վարժությամբ գերազանցել է նաեւ Գինեսի գրքի վերջին ռեկորդը: Շուտով հայտ կներկայացնի Գինեսի ռեկորդների հանձնախմբին իր նոր՝ այս անգամ արդեն համաշխարհային ռեկորդը ներկայացնելու համար: