Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԵՆ

Բանակը, ինչպես հայտնի է, կենդանի օրգանիզմ է, ուրեմն և՛ զինվորը, և՛ սպան կարող են հիվանդանալ, վիրավորվել, վթարի ենթարկվել, անկանխատեսելի դիպվածների հանդիպել: Եվ ահա նրանց վերստին շարք ուղարկելուն, զինծառայողների առողջությունը պահպանելուն են ուղղված բանակի կարևորագույն «ստորաբաժանումներից» մեկի՝ բուժծառայության աշխատանքները:

ԵՍ ԴԻՐՔՍ ՉԵՄ ՀԱՆՁՆԵԼ...

«Հոկտեմբերի 20-ին, ժամը 23:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել». նմանատիպ պաշտոնական հաղորդագրությունները կարդալիս փառք ենք տալիս սահմանը պահող տղաներին ու անցնում մեր առօրյա գործերին` թերեւս չպատկերացնելով, թե այս չոր փաստերի հետեւում ինչպիսի անձնուրաց ու հերոսական դիմադրության մի պատմություն է ամփոփված:

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

«Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունը իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել, գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջ: Եվ մենք էլ թեպետ մարմնով Երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին»,-խոսքերը Վարդան Մամիկոնյանի հայտնի ճառից են, որը նա արտասանել է հայոց զորքի առաջ 451 թ. մայիսի 25-ին՝ Ավարայրի ճակատամարտի նախօրեին:

«ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ, Ի ՍԱՐՍԱՓ ԹՇՆԱՄՈՒՆ»

Սա ՀՀ զինված ուժերի ռազմական հետախույզների կարգախոսն է: Հենց այսպես էլ գործում են ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները: Նրանք պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր և ցերեկ: Եվ անհրաժեշտության դեպքում արագ ու աննկատ հայտնվում են մարտական գործողությունների ամենավտանգավոր տեղամասերում, նույնիսկ՝ հակառակորդի թիկունքում:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ

Նոյեմբերի 4-ն է: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմը դիմավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Նախարարի առաջին աշխատանքային այցն է սպայական կրթության դարբնոց: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, վարչության պետեր: Պաշտոնյաները ծաղիկներ են դնում ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողին եւ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ:

ՆՎԻՐՈՒՄ

Փոխգնդապետ Վազգեն Հակոբյանը շուրջ 20 տարի բանակում է: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ դրսեւորելով զինվորականին հատուկ հմտություն եւ կարողություններ: Նվիրված ծառայությունը գնահատվել է բազմաթիվ պարգեւներով` «Մարտական ծառայության», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով:

ԱՌԱՆՑ ԶՈՀԵՐԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ

-Ապրիլի 1-ին հերթափոխը հանձնեցի ու իջա դիրքերից: Ապրիլի 2-ի գիշերը տանը երեքով էինք` ես, ընկերս` Նելսոնը, որը դասակի հրամանատար է, ու հայրս, որը եկել էր ինձ տեսնելու: Երևի ժամը երկուսի կողմերն էր, արթնացա ուժեղ դղրդոցից: Մտածեցի` երկրաշարժ է: Արագ դուրս եկա պատշգամբ. երկինքը կարմիր էր: Հրետակոծում էին՝ երևի րոպեում 100 արկ ուժգնությամբ: Արթնացրի ընկերոջս: Մինչև հագնվեցինք` զորամասից զանգեցին: Ասացին, որ հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել երեք ուղղությամբ` Թալիշ, Մարտակերտ, Ջեբրայիլ…