Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԴԱՆԿՈՅԻ ՍԻՐՏԸ

…Գևորգիս սիրտը ասես մաշկի տակ էր խփում: Վերնաշապիկը թրթռում էր ամեն սրտխփոցի հետ: Ուսուցչուհին ասել էր` քո սիրտը ասես Դանկոյի սիրտը լինի` մեծ, տաք ու լուսավոր սիրտ է, ուրիշների ճանապարհին փարոսի պես վառվող: Շատ էր ուրախացել այս համեմատությունից: Հարցնում էի` Գևորգ ջան, ինձ ինչքա՞ն ես սիրում, ցույց էր տալիս թրթռացող վերնաշապիկը, ասում էր` Դանկոյի սիրտը քեզ համար է բաբախում:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ

Համաձայն զորամիավորման 2016 ուս. տարվա պատրաստության պլանի’ հուլիսի 12-ից 3-րդ ԲԿ շտաբում մեկնարկեցին զորամիավորման ենթակա զորամասերի գծային գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների կազմով անցկացվող հրամանատարական հավաքները: Հավաքների նպատակն է առավել կատարելագործել հրամանատարական կազմի մասնագիտական ունակություններն ու բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը:

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Դասակի հրամանատարներ, ավագ լեյտենանտ Գոռ Երիցյանը եւ լեյտենանտ Ֆահրադ Հակոբյանը մարտական հերթապահություն են իրականացնում ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությունում: Նրանք մշտապես վերահսկում են իրավիճակը: Չնայած ծառայության համեստ փորձին՝ քաջի համբավ են ձեռք բերել: Եվ քաջի իրենց համբավը նրանք ամրապնդել են նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ:

ԾԱՌԱՅԵՑԻ, ՎԵՐԱԴԱՐՁԱ

Ծառայեցի սահմանի բերանին` թշնամու հենց քթի տակ` հյուսիսային ուղղությամբ տեղակայված և մարտական բացառիկ խնդիր կատարող զորամասերից մեկում: Ծառայությանս ընթացքում շատ քիչ օրեր են եղել, երբ ես ու ընկերներս առանց կրակոցի ենք լուսացրել: Որպեսզի լավ պատկերացնեք մեր ծառայությունն ու տղաներին, բավական է ասեմ, որ նրանցից մեկին՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մասիս Մուրադյանին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած քաջության, անձնական խիզախության համար արտահերթ լեյտենանտի զինվորական կոչում շնորհվեց: Այսպիսի բան հազվադեպ է լինում:

ԵՌՅԱԿ ՀԱՇՎԱՐԿԻ ՔԱՋԵՐԸ

Ապրիլի 5-ին զենիթային ինքնագնաց կայանի եռյակ հաշվարկը՝ լեյտենանտ Դավիթ Պողոսյանի հրամանատարությամբ,երկինք խոյացող թշնամու անօդաչու ինքնաթիռ որսաց: Րոպեներ անց առաջին իսկ դիպուկ հարվածով ջախջախեցին ու վայր գցեցին թշնամու անօդաչուն, որ ուղղություն էր վերցրել դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ:

ԹՈՂ ՕՐԴ ԲԱՑՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ

Եղբայրս` Դավիթ Հարությունյանը, զինվոր է, ծառայում է մեր բանակում և իր նման հազարավոր քաջ տղաների հետ ամուր ու անառիկ է պահում հայրենիքի սահմանները: Ծառայությանը մնացել է 6 ամիս: Հուլիսի 16-ին Դավիթը կնշի իր ծննդյան 20-ամյակը:

ՀԱՅՐԵՐԻ ՊԱՏԳԱՄԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

…Կեսօր է: Կապույտ երկնքում շողում է արևը: Արարատի գագաթը անամպ ու պարզ է, վեհատեսիլ՝ անիրական լինելու չափ: Թվում է՝ ձեռքդ պարզեցիր, հասնելու ես նրան: Հոգուդ մեջ առասպելներ են արթնանում՝ մերօրյա սխրանքներով շունչ առած: Լեռը, ասես համակ ուշադրություն, ունկնդրում է զորամասի վաշտի կուրսանտների խրոխտ քայլերգը.