Ազգային բանակ
Իհարկե, խաղաղ պայմաններում պատերազմական հնարավոր բոլոր սցենարները լիովին կանխատեսելը կամ բոլոր խնդիրների լուծումները գտնելն անհնար է: Որքան էլ փորձենք ուսուցման գործընթացը հնարավորինս մոտեցնել մարտական իրավիճակին, իրական հակառակորդի բացակայության պայմաններում գործնական ուսուցումը չի կարող ամբողջապես փոխարինել մարտական գործողությանը:
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն է: Ամփոփիչ քննություններն ընդունում է գլխավոր ռազմական տեսչության համապատասխան ծառայությունների մասնագետներից կազմված հանձնաժողովը:
Հունիսի 13-ից ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ հսկողական ստուգումները: Բանակային զորամիավորումների ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների ու վարչակազմի սպաների ընդգրկմամբ կազմվել են հանձնաժողովներ՝ ստուգումները պատշաճ կերպով անցկացնելու: Բոլոր անձնակազմերը ստուգումներին պատրաստվել են բարձր պատասխանատվությամբ: Առաջին օրն առավոտյան տողանի ժամանակ բոլոր զորամասերում կազմակերպվել է հանդիսավոր միտինգ, որից հետո անկացվել է շարային ստուգատես:
Հունիսի 13-17-ը գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանի հրամանատարությամբ գործող հրետանային զորամասում անցկացվում են ամփոփիչ քննություններ: Ի տարբերություն նախորդների՝ այս քննական շրջանը մեկնարկեց բարձր և տոնական տրամադրությամբ. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջնագծի ամրապնդման ու պաշտպանունակության բարձրացման գործընթացին ակտիվ մասնակցության համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին զորամասի 21 ժամկետային զինծառայողներ: Մոտակա օրերին նրանց մեծ մասը կզորացրվի՝ իրենց հետ տանելով ոչ միայն մասնագիտական բարձր ունակություներ, այլ նաև վառ ու ջերմ հիշողություներ:
Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերում առաջին ուսումնական փուլի ավարտին՝ հունիսի 13-ին բանակային տարբեր ստորաբաժանումներում շարային ստուգատեսերի անցկացմամբ մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումները:
Օրվա կադր: Հենց նման վերտառությամբ այս լուսանկարը գրավեց ոչ միայն համացանցը, այլեւ լույսի նման տարածվեց ու տարածվեց… Եվ ոչ միայն Հայաստանով մեկ… Քարվաճառի հրետանավորներն են՝ Գնունի Համբարձումյանը եւ Ռոբերտ Մարգարյանը: Որոշում են՝ ով պետք է ծաղիկները նվիրի դիրք այցելած լրագրողուհուն:
Հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները իրենց առջև դրված խնդիրները ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ գերազանց կատարեցին: Մեր զորամասերից շատերը, ի պատասխան հակառակորդի անակնկալ գործողությունների, կարողացան հստակ կազմակերպել մարտական հաշվարկների, ստորաբաժանումների դուրսբերումը ոչ միայն կանխորոշված, այլև, որոշ դեպքերում, չնախատեսված շրջաններում: