Ազգային բանակ
Օմարում ձմեռ է… 3000 մ-ից բարձր լեռնային այս հատվածը դեռ պատված է ձյան հաստ շերտով, թեեւ ներքեւում ստորոտն արդեն ծփում է փարթամ կանաչի մեջ: Ձյունապատ հենակետերը պահող տղաները այս լեռների տերերն են եւ արծիվների պես հսկում են հայրենիքի յոթերորդ երկինքը: Բարձունքում եղանակը շատ արագ է փոխվում. մեկ էլ ակնթարթորեն երկինքը կմթնի, կայծակ ու քամի, մշուշ ու ձյուն կանի: Իսկ երբ ամպերը ոտքերիդ տակ են հայտնվում, քեզ աշխարհի տերն ես զգում…
Հարավարեւելյան ուղղություն: Ապրիլի երկուսի առավոտ: Հակառակորդի ՄԻ-24G ուղղաթիռը գրոհում է հենակետը: Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցում է մոտ 30 մետր բարձրության վրա հայտնված օդային թիրախը` հողին հավասարեցնելով հակառակորդի հավակնությունները: Այդ դրվագը դիրքապահ տղաների կյանքը, ծառայությունը բաժանել է «առաջ»-ի եւ «հետո»-ի: Փոխվել է նաեւ հենակետի անվանումը. այժմ առաջնագծում այն հայտնի է որպես «Ուղղաթիռի դիրք»:
Այսօր մայիսի 21-ն է: Երկու օրից` մայիսի 23-ին, քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի 3 տանկերը խոցելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված գյումրեցի զինվոր Ռաֆայել Հովհաննիսյանը կտոնի իր ծննդյան 20-ամյա տարեդարձը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի պարտադիր ժամկետային զինծառայության և այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչ, ինչպես նաև կհամալրվեն այլընտրանքային աշխատանքային ծառայության կոչվածների շարքերը: Սակայն, ինչպես մեզ հայտնեց ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի զորակոչի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գագիկ Մանուկյանը, այլընտրանքային ծառայության մասին օրենքի ուժի մեջ մտնելու 12 տարիների ընթացքում այլընտրանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիների թիվը ոչ միայն չի գերազանցել ընդհանուր զորակոչերի 0,1 տոկոսը, այլև նկատելի է այլընտրանքային ծառայության անցնելու դիմումների նվազման միտում:
Հայաստանի Հանրապետության նախագահի ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զինվորը մարտադաշտից հանել է զոհված ընկերոջը: Ընդամենը: Ընդամե՞նը: Պատերազմում ավելի մեծ սխրանք կա՞: Չգիտեմ: Ինձ համար սխրանքներից մեծագույնն է՝ մարտադաշտում չթողնել ընկերոջը: Ահա զինվորի գլխավոր պարտքը: Իր սխրանքի համար ժամկետային զինծառայող, սերժանտ ՏԻԳՐԱՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:
Գաղտնիք չէ, որ սահմանում ծառայող զինվորի յուրաքանչյուր պահը սխրանքի է հավասար: Առաջնագծի դժվարին ու վտանգավոր ծառայությունը կոփել է մեր զինվորին և դարձրել նրան ավելի ուժեղ, ավելի վճռական: Այս լուսանկարներն արվել են օրվա տարբեր ժամերին, առաջնագծի տարբեր հատվածներում: Գիշեր թե ցերեկ մեր զինվորները զգոն կանգնած են մարտական դիրքերում: