Ազգային բանակ
Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ Т-90С տանկը: Տանկն արտադրվել է 2015թ. դեկտեմբերին և կհամալրի ՀՀ զինված ուժերի սպառազինությունը:
Ինչպես հայտնի է` Ադրբեջանի նախահարձակումը ԼՂՀ- ի դեմ, պատերազմի նոր էսկալացիան եւ ադրբեջանական բանակի կողմից պատերազմական հանցագործությունները դարձել են համաշխարհային լրատվամիջոցների գլխավոր թեմաները: Նկատվում են լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրություն եւ չդադարող հոսք հակամարտության գոտի, հատկապես` Արցախ:
Լուսանկարում քառօրյա պատերազմի մասնակից մեր հերոս հրետանավորներն են` մարտկոցի հրամանատար, կապիտան Անդրանիկ Ռաթևոսյանը, մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Իշխան Լուսինյանը, երրորդ մարտկոցի երկրորդ դասակի հրամանատարի տեղակալ, հրանոթի հրամանատար, սերժանտ Միհրան Հարությունյանը և առաջին դասակի հրամանատարի տեղակալ, առաջին հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Աբրահամյանը:
Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին: Խմբագրության օպերատոր Կարինեի թխած տորթը դնում եմ սեղանին ու բարեխղճորեն բացատրում:
Վիրավորներ, վիրահատություններ, երկարատեւ ու լարված պայքար հանուն մարդկային կյանքի… Այսպես են Մեխակավանի առանձին բժշկական ջոկատի բժիշկներն աշխատել քառօրյա պատերազմի ժամանակ: Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զինվորական հոսպիտալն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու ռազմական գործողությունների վայրից: Այստեղ ծառայում են մեր լավագույն բժիշկները:
Շաբաթվա ընթացքում ամեն օր մարտկոցում ճշտվել է մարտական հաշվարկը` ընթերցվել երեկոյան անվանականչին: Ստուգվել է անձնակազմի պարտականությունների իմացությունը տագնապի ազդարարման դեպքում: