Ազգային բանակ
Ապրիլի 19-ի տվյալով՝ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը ընդունել է 49 վիրավոր, այս պահին ծայրահեղ ծանր է միայն մեկի, իսկ ծանր՝ 6-ի վիճակը: Հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմը օր ու գիշեր եղել է հոսպիտալում ու ամենայն բարեխղճությամբ կատարել իր մասնագիտական պարտքը:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից կանդրադառնանք պահակային ծառայության կազմակերպմանը՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դիտարկում, որոնցով առաջնորդվելու դեպքում կնվազեն պահակային ծառայության ԶԾԱ ռիսկերը:
Հրթիռահրետակոծությունից տուժած շինությունների մռայլ համապատկերի վրա ինքնաձիգներով զինված ու զինամթերք տեղափոխող զինվորների եռուզեռը քիչ էր տարբերվում հերթափոխի մեկնելու սովորական ընթացքից: Նախքան զինվորական մեքենայում նստած իր զինակիցներին միանալը, շարքային Արսեն Խաչատրյանը հասցրեց հակիրճ ներկայացնել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած մարտի որոշ մանրամասներ…
«Վարպետ». առաջնագծում հենց այսպես են դիմում ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանին: Եվ նա ամենեւին էլ դեմ չէ: 19-ամյա հակատանկիստը երեք օրվա ընթացքում ֆագոտի դիպուկ կրակոցներով շարքից հանել է հակառակորդի հինգ տանկ, մեկ ՀՄՄ:
Քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում են հետեւյալ շուրջօրյա հեռախոսահամարները.
Ինչպես Ադրբեջան-ԼՂՀ պատերազմի առաջին փուլում, այնպես էլ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը հանկարծակի ու բացահայտ նախահարձակ գործողություններ սկսեց ԼՂՀ-ի դեմ` կիրառելով հրետանի, ծանր զրահատեխնիկա և օդուժ: Հերթական անգամ չարանենգ ոսոխը ուժի կիրառման սպառնալիքներից անցել էր ուժի գործադրման` բացահայտ մարտահրավեր նետելով ԼՂՀ անվտանգությանը:
Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, և կարծում եմ, որ այսօրվա Հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում: