Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՔԱՉԱ՛Լ, ԴԵՂ ՈՒՆԵ՞Ս, ԳԼԽԻԴ ԱՐԱ

Օրերս հայկական բանակում տեղի ունեցած ցավալի միջադեպը, որի հետեւանքով զոհվել է ազգությամբ եզդի զինծառայողը, իրոք, մեծ վիշտ է պատճառել ինչպես նրա ծնողներին եւ ազգակիցներին, այնպես էլ բոլորիս: Ցավալի է, երբ դեռեւս չպարզված հանգամանքներում կամ անհեթեթ պատճառով զոհվում է երիտասարդ, ավյունով լի մարդը, որը դեռ շատ բան ուներ անելու եւ շատ բաներ կաներ իր ընտանիքի, իր ժողովրդի եւ իր հայրենիքի համար:

ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՓՈՐՁԸ` Ի ՆՊԱՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ

Տարածաշրջանի համար բավականին բարդ իրավիճակում Հայաստանն ընդունեց ՀԱՊԿ նախագահությունը: 2016թ. ՀԱՊԿ-ում մեր նախագահության առաջնահերթություններից մեկը, ինչպես նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կազմակերպության խաղաղապահ բաղկացուցչի հետագա զարգացումն է:

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՆԵՐՔՈ

Փետրվարի 15-ին զինված ուժերում մեկնարկեց 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլը, որը խաղաղապահ բրիգադում արդեն բնականոն հունի մեջ է ընկել: Մենք մասնակցեցինք վաշտի հրամանատար, մայոր Արտակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ անցկացվող մարզումներին, որոնց ընթացքում զինծառայողները կատարելագործում էին իրենց հմտությունները, ամրապնդում արհեստավարժությունը:

ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ

Վերջին տարիներին ուսումնական զորամասերում նկատվում է կարգապահության բարձրացման շարժ, ինչը պայմանավորված է նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդմամբ, ռազմական ոստիկանության և ծնողական խորհուրդների արդյունավետ աշխատանքով:

ՀԱՅՐՍ

Հայրս կատակով ասում էր՝ «աղջիկս մեծանա, հետս բանակ եմ տանելու»: Երբ փոքր էի, կանչում էր՝ շարքային Ունանյան, մի բաժակ ջուր բեր, ես էլ մեծ ուրախությամբ կատարում էի նրա հրամանը: Այդ ամենից տպավորված, երբ մարդիկ ինձ հարցնում էին՝ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ես պատասխանում էի՝ զինվոր:

ԱՌԱՋՆԱԳԻԾԸ ՄԵՆՔ ԵՆՔ

Մեքենայի պատուհանից ուսումնասիրում եմ տեղանքը. այն ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի վերահսկողության տակ է, ամբողջովին ձյունածածկ: Արդեն նկատում եմ ինժեներական արգելափակոցները, փշալարերը, որոնք հակառակորդի տեղաշարժը կաշկանդելու համար են, բայց ո՛չ խորամանկ աղվեսների, որոնք անարգել ներս ու դուրս են անում…

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂՈՒՄ

2016 թվականի փետրվարի 12-ն է: Գնդապետ Ա. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում երդման արարողություն է: Շարահրապարակում հպարտ ու ձիգ կանգնած են հայոց հաղթանակած բանակի զինվորները: