Ազգային բանակ
Ուսումնական տարվա պլանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրության համաձայն՝ զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովների աշխատանքը խթանելու համար զորամասերի և զորամիավորումների զինծառայության անվտանգության հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների հետ «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումն ու ԶԾԱ զորամասային հանձնաժողովի դերը» թեմայով փետրվարի 1-ից 6-ը արտագնա հավաք-խորհրդակցություններ են անցկացվել Գորիսի, Եղեգնաձորի, Սևանի, Լոռու, Երևանի և Արմավիրի կայազորներում՝ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության վարչության պետի ղեկավարությամբ:
Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայությունը մեր երկու պետությունների միջեւ երկարաժամկետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների քաղաքական կամքի արտացոլումն է: Ռուսական ռազմական ներկայության դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում դժվար է գերագնահատել:
Հայաստանը պատրաստ է միանալու ռուս-բելառուսական միջկառավարական «Պաշտպանական համակարգեր» խմբի աշխատանքներին: Այն մասնագիտացած է ՀՕՊ եւ բարդ ռադիոէլեկտրոնային համակարգերի զարգացման ոլորտում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի անձնակազմին է հղել իր հերթական՝ 2016թ. տարեմուտի ուղերձը: Առաջին հայացքից այն պարզապես ամփոփում է անցած տարի զինված ուժերում կատարված աշխատանքները և նախանշում է այս տարվա հիմնական անելիքների ուղղությունները:
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակի առթիվ հունվարի 28-ին Քաշաթաղի շրջվարչակազմի նախաձեռնությամբ հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տոնական հանդիսություն կազմակերպվեց: