Ազգային բանակ
Հայոց բանակի կազմավորումը 24 տարիներ առաջ մեր նորանկախ հայրենիքի մեծագույն ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը դարձավ, որով հայ ժողովրդի դարավոր հայրենապաշտպան պայքարի պատմության մեջ մի նոր փառավոր էջ բացվեց: Ցավոք, այդ էջը գրվեց ոչ թե թանաքով, այլ հերոսների արյունով:
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաների մասնակցությամբ ինստիտուտի անձնակազմի և Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին Սբ. Սարգսի տոնին նվիրված հանդիսություն անցկացվեց նաև Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում:
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. պահեստի գեներալ-մայոր: Մարդ, որ 12 տարի ղեկավարել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերն ու հրետանու վարչությունը: Մարդ, որ գիտի և իր աչքով է տեսել` ինչպես ստեղծվեց բանակը, ինչպես կայացավ, ինչպես դարձավ պատմական փաստ:
Ժամկետային զինծառայողներ Աղասի Գրիգորյանն ու Ռուբեն Ալեքսանյանը նույն հետախուզական ստորաբաժանումից էին: Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձ ձեռնարկեց ներխուժելու միջդիրքային տարածք: Տղաները դարանում էին:
Հունվարի 18-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ զինկոմիսարիատի մոտ մարդաշատ էր. սկսվել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Շրջանի տարբեր բնակավայրերի զորակոչիկները ծնողների, բարեկամների, ընկերների ուղեկցությամբ տեղ էին հասել և ներկայացել զինկոմիսարիատ: