Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է

Զորավարժությունը քննություն է, որի ժամանակ երեւում է զինվորի յուրացրած տեսական եւ գործնական գիտելիքների արդյունքը£ Այստեղ զինվորն ավելի մոտ է մարտական գործողությունների իրական վիճակին: Նա սովորում է արագ ու ճիշտ կողմնորոշվել եւ մարտական խնդիրները հստակորեն ու ժամանակին կատարել:
Ցանկացած զորավարժություն մարտական պատրաստությամբ ձեռք բերված գիտելիքների եւ իմացության կատարելագործում է, նաեւ` փորձի փոխանակում£
«Շանթ-2015» եւ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունները ցույց տվեցին, որ հայ զինվորը արդյունավետ կարող է գործել ոչ միայն յուրայինների, այլ նաեւ այլազգի զինվորների հետ, ինչը ակնհայտորեն դրսեւորվեց համատեղ բազմազգ զորավարժությունների ընթացքում:

ՄԵՐ ՋԱՆՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՂՂԵՆՔ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ

2016 թվականին լայն թափ կստանա ծառայողական բնակելի ֆոնդի շինարարությունը: Նոր բնակելի շենքեր կկառուցենք Երևանում, Գյումրիում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Ագարակում, Իջևանում, Մեհրաբում և Շահումյանի շրջանում: Կապանում բնակելիի կվերակառուցվի մեկ մասնաշենք, իսկ Վանաձորում կապիտալ կվերանորոգվի մեկ բնակելի շենք: Մենք 2016 թվականին թափ կհավաքենք շինարարության ոլորտում, իսկ 2017թ. ամբողջությամբ կահավորված վիճակում զինծառայողներին կտրամադրենք 393 ծառայողական բնակարան: Միայն Երևան քաղաքում 2017 թվականի առաջին կիսամյակում շահագործման կհանձնենք 83 բնակարան: Աշխատանքների հետագա ընթացքը ապահովելու համար ներկայումս տեղերում ուսումնասիրություններ ենք կատարում, համապատասխան փաստաթղթեր ենք պատրաստում:

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԱՏՎՈՎ ԵՄ ԾԱՌԱՅՈՒՄ

2004 թվականի դեկտեմբերին զորակոչվեցի բանակ: Զինվորական մկրտությունս ստացա ՀՕՊ-ի ուսումնական զորամասերից մեկում: Երբ լրացավ ծառայությանս կես տարին, մի լավ ծանր ու թեթեւ արեցի ամեն ինչ եւ իմ կյանքի համար շատ կարեւոր որոշում կայացրի. դառնալ հակաօդային պաշտպանության զորքերի սպա: Դիմեցի զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, փոխգնդապետ Մարտին Սահակյանին՝ ասելով, որ ցանկանում եմ զինվորական բարձրագույն կրթություն ստանալ: Լավ հիշում եմ մեր մի քանի րոպե տեւած զրույցը: Լսելով ինձ՝ նա ոտքի կանգնեց, մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս ու ասաց. «Ապրե՛ս»:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Զորամասում ամփոփիչ և ավարտական քննություններ են։ Որոշում ենք չխանգարել քննական կարևոր գործընթացը, պարզապես շրջայց կատարել։ Ակումբի շենքի կողմից հնչող խրոխտ երաժշտությունը մեզ տանում է այդ ուղղությամբ։ Նվագախմբի տղաներն իրենց պարապմունքներն են անցկացնում, բոլորն էլ երաժշտական կրթություն ունեն, ավարտել են Կոմիտասի անվան կոնսերվատորիան, տարբեր երաժշտական ուսումնարաններ։

ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԴԻՄԱՑԿՈՒՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ

«Անցած տարիների համեմատ նորակոչիկների ֆիզպատրաստվածության մակարդակի դրական միտումներ են նկատվում, սակայն առավել զարգացած է ուժային վարժությունների կատարողականությունը, քան դիմացկունությունը»,- ամփոփելով 2015 թվականի ֆիզպատրաստության արդյունքներն ու ներկայացնելով անձնակազմի վիճակը՝ հայտնում է գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի ֆիզպատրաստության պետ, մայոր Թովմաս Մանուկյանը:

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ

…Աշխատասենյակիս դուռը բացում է սևազգեստ մի կին: Գոռ Օհանյանի բարեկամուհին է՝ տիկին Նազիկը: Բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 17-ին, երբ հակառակորդը երեք կողմից հարձակվել էր առաջնագծի դիրքերից մեկի ուղղությամբ, ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի գլխավորությամբ զինվորները մարտի են բռնվել: Հրամանատարը մահացու վիրավորում է ստացել, բայց նրանց հաջողվել է հետ շպրտել զինված հակառակորդին:

ՈԳՈՎ  ՈՒԺԵՂՆԵՐԸ

Մայոր Արամ Արշակյանը, կապիտաններ Սերգեյ Հակոբյանն ու Գայ Սիրականյանը ծառայում են առաջնագծում, իրականացնում մարտական հերթապահություն: Նրանց երիտասարդությունն անցնում է խրամատներում: Նրանց համար չկա ցերեկ ու գիշեր, տոն եւ հանգստյան օր: Սովորել են լարվածությանը շփման գծում, կրակոցներին, դիպուկահարների աշխուժությանը: Իսկ նոր պատերազմի հավանականության մասին խոսակցություններին էլ արձագանքում են. «Խաղաղություն՝ որպես այդպիսին, առաջնագծում երբեք էլ չի եղել»: