Ազգային բանակ
Օրեր առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հավաստիացրեց, որ զորքերում սեզոնային ինֆեկցիոն հիվանդություններ չկան, ու համաճարակային իրավիճակը կայուն է: Այդուամենայնիվ, ես որոշեցի զրուցել նաև զորամիավորումներից մեկի բժիշկ-համաճարակաբան, բ/ծ մայոր Արմինե Հակոբջանյանի հետ՝ խնդրելով առավել հանգամանալից ներկայացնել զորքերում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները և խոսել դրանց արդյունքների մասին:
Փոխգնդապետ Կարեն Դարբինյանը զինված ուժերում և հատկապես ՀՕՊ զորքերում ճանաչված անուն է, սպա, որը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, զորքը ղեկավարելու բանիմացությամբ, մարդկային բարձր նկարագրով:
Մարտական հենակետի ավագ, ավագ սերժանտ Վաչագան Հովակիմյանի հետ անցնում ենք դիրքերով, և փորձառու սերժանտը ծանոթացնում է տեղանքին, տիրող իրավիճակին:
Պայմանագրային սերժանտ Կարեն Անտոնյանը ծնվել է Սիսիան քաղաքում 1989 թվականին: Սիսիանի այն դպրոցում, որտեղ սովորեց Կարենը, ռազմագիտություն առարկան դասավանդում էր Արցախյան ազատամարտի հերոս-նահատակ Վուրգ Ոսկանյանը: Նույն դպրոցի սան էր նաև Կարենի մանկության ընկերը` Արշակ Գրիգորյանը, որը նույնպես հերոսաբար զոհվեց:
Օգոստոսի 18-ին զինված ուժերի զորամասերում հանդիսավորությամբ տրվեց 2015 թվականի ամառային ուսումնական փուլի մեկնարկը: Այդ կապակցությամբ զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Ես դաստիարակվել եմ գորիսեցու ոգով` ասում է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Վահան Գեւորգյանը: Ու ես մտածում եմ, որ ինձ աշխարհի ամենադժվար մասնագիտությունն է բաժին ընկել: Վերջին մեկ ամսվա ընթացքում երրորդ գորիսեցին իր «աննման գեղեցիկ» ծննդավայրի ու «շիտակ, քաջ, ազգասեր» հայրենակիցների մասին ասքանման պատմություններով` չդիմանալու աստիճան շատ է մեկ հոգու համար, որը ոչ մի կերպ չի «ինտեգրվում» Գորիսի «անդիմադրելի» հրապույրներին: