Ազգային բանակ
Կարգապահական վաշտերի օրվա խստացված կարգացուցակի կիրառականությունը կարգազանց զինծառայողներին հնարավորություն է տալիս վերանայելու իրենց վերաբերմունքը համածառայակիցների եւ հրամկազմի, ինչպես նաեւ ընդհանրապես զինվորական ծառայության կարգի նկատմամբ:
Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել փոխգնդապետ Ա. Ֆանյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:
Ավանդույթի համաձայն՝ ինչպես զինվորների երդման, այնպես էլ հայրենասիրական այլ միջոցառումները այս մարզում տեղի են ունենում սրբավայրերում:
Ընդամենը մի քանի օրից Ծաղկաձորը կհյուրընկալի «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքի շուրջ 500 մասնակիցների նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, ինչպես նաև Մերձդնեստրից: Թեև ուժեղ թիմեր են ընդգրկված մրցույթում, սակայն ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները վճռական են տրամադրված:
Վերջերս գնդապետ Ա Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց հրամանատարական հավաք, որին մասնակցում էին զորամիավորման զորամասերի, առանձին գումարտակների, դիվիզիոնների հրամանատարներն ու նրանց տեղակալները:
Հանրապետության օդային տարածքը այսուհետ կհսկեն նաեւ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտներ ՁՅՈՒՆԻԿ ԱՎՈՅԱՆՆ ու ՆԵԼԼԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Կայուն Վրաստանը եւ կայուն Հայաստանը հավասարապես կարեւոր են մեր պետությունների համար: Վերջին տարիներին, անցկացնելով բազմաթիվ խորհրդակցություններ, մենք հանգամանորեն քննարկել ենք անվտանգության ոլորտի բոլոր հարցերը եւ հանգել ենք լիարժեք փոխվստահության, թափանցիկության եւ միմյանց տեսակետները հարգելու, փոխադարձաբար հաշվի առնելու մակարդակի: Ուստի առնվազն երկկողմ ձեւաչափում մենք կարողանում ենք չեզոքացնել արտաքին բացասական ազդակները: Ցավոք, նույնը չեմ կարող ասել Ադրբեջանի վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը կրող զորային հրաձգարանում փոխգնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները տարվա ուսումնական պլանի պատրաստության համաձայն ներգրավված էին դաշտային պարապմունքներում:
Վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանը դասակի հետ պարապմունք էր անցկացնում մարտավարական պատրաստությունից` «Դասակի հարձակումը ընթացքից հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում» թեմայով: