Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

Ի ՆՊԱՍՏ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ամփոփեց իր գործունեության մեկ տարին

ՄԱՐԶԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՊՐԵԼԱՁԵՎ

Ֆիզիկական պատրաստությունը զինծառայողների մարտական պատրաստության կարևոր բաղադրիչներից է, որը սակայն չի սահմանափակվում ծառայության ժամկետով: Զորակոչիկի ֆիզիկական պատրաստությունն սկսվում է ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, ամրապնդվում զորամասում:

«ՄԻՈՒԹՅՈՒՆ 2015-ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ»

Միջազգային հավաք-մրցույթի մասին մանրամասներ է ներկայացնում հավաքի կազմկոմիտեի համանախագահ, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանը

ԲԱՐԵՎ, ՍՊԱՅԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Շուտով կավարտեմ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի մեկամյա դասընթացները: Հպարտ եմ եւ ուրախ, որ շուտով դառնալու եմ հայոց բանակի սպա:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ` ԶԻՆՎՈՐԻ ԱՎԱԳ ԸՆԿԵՐ

Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինծառայողների շրջանում սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ձևավորման համար պատասխանատվություն է կրում նաև հրամանատարական կազմը:

«ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆԸ՝  ՀՀ ԶՈՒ ՓՈՐՁԱՔԱՐ

ՀՀ ՊՆ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորավարժարանը զինված ուժերի մարտական պատրաստության գործում կարևորագույն դերակատարում ունի: Այն բոլոր զորատեսակների ստորաբաժանումներին հնարավորություն է տալիս անցկացնելու դաշտային ելքեր, ճամբարային հավաքներ, տարբեր բնույթի վարժանքներ, զորավարժություններ՝ ցանկացած տեսակի մարտական տեխնիկայի և սպառազինության կիրառմամբ: Ինչպես նշում է զորավարժարանի պետ, փոխգնդապետ Լևոն Գալստյանը, այստեղ ստուգվում է յուրաքանչյուր զինվորի ու սպայի պատրաստվածության աստիճանը, ուսումնական փուլի ընթացքում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների արդյունավետությունը:

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԲԱՆԱԿ

Երկար տարիներ ծառայելով պաշտպանական բնագավառում և չունենալով այլ մասնագիտություն՝ թոշակի գնացած զինծառայողները, իրոք, ընկնում են դժվար կացության մեջ՝ իրենց հետագա կյանքը կառուցելու համար: Նրանք հայտնվում են մի իրավիճակում, երբ երկարամյա ծառայության համար վճարվող կենսաթոշակի չափը սպայի դրամական ապահովման ամսական չափից ցածր է շուրջ երկուսուկես անգամ, բացի այդ, կենսաթոշակի անցնելուց հետո, նրանք զրկվում են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենսդրությամբ սահմանված համարյա բոլոր սոցիալական երաշխիքներից ու արտոնություններից և, որպես հետևանք, կտրուկ ընկնում է կյանքի որակը: Բնական է, որ նման պայմաններում ունենում են պետության և իհարկե առաջին հերթին պաշտպանության նախարարության աջակցության կարիքը: Նրանք պետք է համոզված լինեն, որ թոշակի գնալով՝ չեն լքվել համակարգի կողմից, այլ շարունակում են մնալ նրա մի մասնիկը և հետագայում նույնպես վայելելու են պաշտպանության նախարարության հովանավորությունը: