Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը կրող զորային հրաձգարանում փոխգնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները տարվա ուսումնական պլանի պատրաստության համաձայն ներգրավված էին դաշտային պարապմունքներում:
Վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանը դասակի հետ պարապմունք էր անցկացնում մարտավարական պատրաստությունից` «Դասակի հարձակումը ընթացքից հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում» թեմայով:

ԵՐԲ ԱՄՈՒՐ Է ՀԻՄՔԸ

Անկեղծ լինեմ եւ խոստովանեմ, որ երբ զորամասերում բարձր հրամանատարական կազմի կողմից գովեստի խոսքեր եմ լսում երիտասարդ սպաների հասցեին` անանձնական հպարտություն եմ ապրում եւ ուզում եմ րոպե առաջ հանդիպել նրանց, զրուցել հետները, լսել նրանց խոհերը, մտորումները մեր բանակի, մեր ժողովրդի, մեր պատմության մասին: Հպարտություն եմ ապրում մեր այսօրվա ու վաղվա համար, որովհետեւ այսօրվա կրտսեր հրամանատարական կազմի աչքի ընկած սպաներն են լինելու մեր վաղվա հրամանատարները, մեր բանակի սյուները:

ԶՈՐԱԿՈՉԸ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Վայոց ձորի մարզում ամառային զորակոչի առաջին հավաքը տեղի ունեցավ հուլիսի 5-ին` մարզկենտրոն Եղեգնաձորում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նորակոչիկներին բարի երթ, անվտանգ և աչալուրջ ծառայություն մաղթելով նշեց, որ նրանց է վստահվում մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն գործը: Այդ պատասխանատու և սրբազան առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք: Մարզպետն իր խոսքում ասաց, որ Վայոց ձորի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և մարզի անունը միշտ բարձր են պահել հայոց բանակում: Մարզպետը նորակոչիկների ծնողներին ու հարազատներին շնորհակալություն հայտնեց հպարտ ու քաջարի զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար:

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱԾՆԵՐԸ

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի եւ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտների այս տարվա շրջանավարտները վիճակահանության սկզբունքով ընտրեցին իրենց ծառայության վայրը (զորամասը): Նախքան վիճակահանությունը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհավորեց նորավարտ սպաներին եւ համոզմունք հայտնեց, որ նրանք կծառայեն անձնվիրաբար եւ լիարժեքորեն: Ավանդույթի ուժով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հետաքրքրվեց` կա՞ն այնպիսիք, ովքեր պատրաստ են կամովին ծառայության անցնելու առաջնագծում: Ծափահարության արժանացան ոտքի կանգնած սպաները, որոնց թիվը ակնհայտորեն շատ էր:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՈՒՐԱԽ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Հուլիսի 27-ին Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերից եկած զորակոչիկները մեկնեցին Ստեփանակերտի զինվորական հավաքակայան՝ համալրելու հայոց բանակի շարքերը, որտեղից էլ նրանք զորամասեր մեկնեցին վիճակահանության արդյունքներով:
Ըստ զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի՝ զորակոչն ընթանում է ըստ պլանի: Ամսվա վերջին կկայանա ամառային զորակոչի վերջին փուլը: Զինկոմը տեղեկացրեց, որ նորակոչիկներից մեկ-երկուսը առողջական խնդիրներ ունեցել և լրացուցիչ բուժզննում են անցնում:

ԱՐԴԱՐ ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

«Բանակի այսօրվա ղեկավարությունը, զինված ուժերի հրամանատարական կազմը, ինչպես նաեւ յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտակցում են արդար զորակոչի իրականացման անհրաժեշտությունը: Զինված ուժերում ոչ մի զինծառայող, ոչ մի զորակոչիկ չպետք է վաճառքի առարկա դառնա, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկերը պետք է հավասարեցնել զրոյի, իսկ դա կարելի է անել միայն հասարակության ու ծնողների աջակցությամբ»։

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՎԱՍՏԱԿ

1992 թվականի սկզբներին՝ հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերին, հետևում թողնելով կուսակցական, պետական աշխատանքի հարուստ փորձը, Հայկ Քոթանջյանը, առանց դույզն-ինչ վարանելու, զինվորագրվեց հայրենի բանակին։ Նորաստեղծ զինված ուժերին, զենք-զինամթերքից, կռվողներից բացի, գաղափարական հենք էր անհրաժեշտ։ Մեզ պարտադրված պատերազմից հաղթանակով դուրս գալու, գալիք մարտահրավերներին դիմակայելու գաղափարական նախադրյալներ ստեղծելու համար Քոթանջյանը ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային քաղաքականության ձևավորման դժվարին գործը: