Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվն անշեղորեն աճում է: Հաշվի առնելով ծրագրի ակնհայտ առավելությունները՝ շատերն են որոշում ծառայությունը շարունակել նոր ձևաչափով՝ ժամկետայինից անցնելով պայմանագրային զինվորական ծառայության՝ 5 տարի ժամկետով։

ԾԱՌԱՅԵՑԻՆՔ ՊԱՏՎՈՎ

Զորացրվում են պատվո պահակային վաշտի տղաները:
Զորամասի շարահրապարակով վերջին անգամ խրոխտ ու ձիգ, հանդիսավոր երթով անցնում են՝ վաշտի երգը զիլ հնչեցնելով:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխն է մեկնում ծառայության։ Համապետական միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով նախապատրաստական մեծածավալ աշխատանք է տարվել, որի արդյունքում զորամասերը կհամալրեն ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդները։

ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Տոնական օրերին մեր ստեղծագործական խմբի այցը առաջնագիծ համընկավ մարտական դիրքի հերթափոխին: Ուժեղացված ծառայության ու անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ վաշտի հրամանատարը հերթական անգամ հրահանգավորում է անձնակազմին՝ հիշեցնելով անփոփոխ ու ամենակարևոր հրամայականը՝ լինել մշտապես զգոն ու չտրվել որևէ սադրանքի։

ՍԱՀՄԱՆԸ՝ ԱՄՈՒՐ, ՕՋԱԽԸ՝ ՇԵՆ

Գյուղի անունը Բարձրունի է:

-Ի՞նչն է բարձր,- հարցնում եմ Իրինա Հակոբյանին: Հենց նա պիտի ինձ պատմի սահմանամերձ գյուղի ու իր ընտանիքի մասին: Ես նրան եմ ընտրել, որովհետև Իրինան ծնվել ու ամբողջ կյանքը ապրել է Բարձրունիում, բացի դրանից, նրա ամուսինն ու ավագ որդին զինծառայող են, իսկ կրտսերը օրեր առաջ է զորացրվել:

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվեցին ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր: Ամփոփիչ քննություններն ընդունեցին համապատասխան ծառայությունների մասնագետներից կազմված հանձնաժողովները:

ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Սահմանային գյուղերը երկրի դարպասներն են: Տավուշի մարզի Չինարի գյուղը հենց սահմանի պռնկին է:
-Երբ վտանգվել է հայրենի եզերքը, չինարեցիները մի մարդու պես ոտքի են կանգնել,- ասում է համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: