Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 26-ին Կենտրոն վարչական շրջանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը անսովոր մարդաշատ էր. Կենտրոն համայնքում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին ընդառաջ Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Արա Սադոյանի և զինվորական կոմիսար, գնդապետ Հմայակ Մաթևոսյանի նախաձեռնությամբ մոտ երկու տասնյակ նորակոչիկներ հավաքվել էին եկեղեցու բակում՝ հաղորդություն ստանալու և հայրենիքի սահմանները պաշտպանելու ճանապարհվելու: Այստեղ էին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի անդամներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ, զինվորականներ, նորակոչիկների ծնողներ, ընկերներ, բարեկամներ, պատահական անցորդներ: Նորակոչիկները հարազատների, ընկերների հետ ասում-խոսում, կատակում էին:

ԱՍՏՎԱԾ  ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ

Հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ հայ հոգեւորականն ապացուցել է իր հավատքի ուժն ու զորությունը: Այսօր իրավիճակը գրեթե չի փոխվել: Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր աղոթքով է դիմավորում լուսաբացը, աղոթելով անցկացնում գիշերը` զենքը ուսին, հավատը` սրտում:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց: Հայոց բանակը բառացիորեն ամեն օր և ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություններ կատարող ելուզակների դեմ: Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետև բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տվել: Այսպես կոչված՝ «դիվերսիաների պատերազմը» նույնպես տանուլ են տալու: Դրա անհեռանկարայնությունն արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ անվանում են «թշնամի»:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԻՍՏ

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների եւ Արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը:

ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ

Հունվարի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրն իր հարկի տակ էր հավաքել հանրապետության բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփում էր 2014 բանակային տարին: Ասուլիսին ներկա էին նաև օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
Նախքան լրագրողների հետ հարցուպատասխանը՝ պաշտպանության նախարարը ներկաներին պատմեց 2014 թվականին բանակի գործունեության կարևորագույն ձեռքբերումների մասին, գնահատեց տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ներկայացրեց հայկական զինված ուժերի հեռանկարային ծրագրերը:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Հունվարի 25-ին Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմը, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ, ժամկետային զինծառայողներ, կուրսանտներ:

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Պաշտպանության նախարարը խստորեն հանձնարարել ու հրամայել է առավելագույնս արդարամտորեն իրականացնել զինծառայողների առաջխաղացման գործընթացը: Հեղինակավոր զանգերը մերժվում են: Շարունակաբար մերժվելով՝ հետզհետե վերանում են: Գիտեք, հաշվի առնելով դեռևս խորհրդային տարիներից եկող կարծրատիպերը, դա այնքան էլ հեշտ չէ, բայց մենք այլընտրանք չունենք: Եթե ուզում ենք ունենալ ամուր, աշխատունակ կառույց, պիտի լուծենք կադրային խնդիրները, պետք է գործը վստահենք լավագույններին….