Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԵՍ ԷԼ ԲԱՆԱԿԻՍ ՏԱՐԻՔԻՆ ԵՄ

Հայոց բանակը բազմիցս ապացուցել է, որ հզոր է: Մեր հարևանները ամեն անգամ դիվերսիաներ են կազմակերպում, գաղտագողի, ինչպես վախկոտ ու գող շուն, փորձում են ներխուժել մեր սրբազան հողը, բայց արժանի ու դաժան հակահարված ստանալով՝ հետ շպրտվում իրենց բները: Նրանք չեն խնայում անգամ իրենց զինվորների կյանքը: Թշնամին պարծենում է իր բազմահազարանոց բանակով, նավթադոլարներով ձեռք բերած ռազմամթերքով, փորձում է վախեցնել, սպառնալ մեզ, բայց, թող լավ իմանա, որ 23-ամյա կռիվներում թրծված հայոց բանակը ոչ թե քանակ է, այլ որակ, եւ որ ամեն զինվորի մեջ մի հսկայական բանակի չափ ուժ կա: Չեն ուզում գիտակցել, հասկանալ, որ իրենք անզոր են մեր ուժի դեմ:

ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ

Վերջերս պաշտպանության նախարարությունում և զորքերում կազմակերպված հավաք-պարապմունքների շարքի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վեր հանեց «քողը» «Հրամանատրում առաջադրանքով» եզրույթի վրայից` որպես պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքում հայոց զինուժի համար ի հայտ բերված նոր նախաձեռնություն: Թեև այս նախաձեռնության մասին հիշատակվել էր դեռևս անցյալ տարի` պաշտպանության նախարարության տարածած մի շարք մամուլի հաղորդագրություններում, սակայն հավաք պարապմունքների հիշատակված շարքը դարձավ այս նոր հայեցակարգն անձնակազմին առավել հանգամանալից` ռազմագիտական մակարդակով մատուցելու առաջին հարթակը:

ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Ինչպես հրաձգային, այնպես էլ մոտոհրաձգային զորամասերում հետախուզական վաշտերը պարապում, մարզվում են առանձին ծրագրով ու պատրաստ են ցանկացած պահի կատարելու ամենաբարդ առաջադրանքները: Փոխգնդապետ Սամվել Պողոսյանի զորամասում նրանք հաճախ են ընդգրկվում մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների կազմում, կատարում դիտարկումներ, ուսումնասիրում տեղանքը, ճշտում հակառակորդի հնարավորությունները, փորձում կռահել նրա որդեգրած մարտավարությունը, հետագա մտադրությունները: Եղել են դեպքեր, երբ նրանք մասնակցել և հմտությամբ իրականացրել են ոչ մեծ, բայց կարևոր տեղային բնույթի գործողություններ:

ԼՈՒՅՍԸ` ԳԵՏՆԱՏՆԱԿՈՒՄ

Եթե ասեմ, որ բանակում ոչ թե շնորհալի, այլ նույնիսկ տաղանդավոր պատանիներ են ծառայում, հավատացե՛ք, ամենևին չափազանցրած չեմ լինի: Նրանցից մեկն էլ թերևս հրաձգային գումարտակի կապի դասակի շարքային Հովհաննես Հակոբյանն է: Ավարտել է Էջմիածնի Հայորդաց տան փորագրության բաժինը, Էջմիածնի պետական քոլեջում սովորել բանկային գործ մասնագիտությունը, զուգահեռ հմտացել է նաև ռադիոգործում… Բայց ես այսօր ուզում եմ խոսել նրա փորագրությունների մասին, որոնց համբավը, ինչպես ասում են, վաղուց անցել է սահմանից անդին: Նրա աշխատանքներից մի քանիսն արդեն իրենց հանգրվանն են գտել Հոլանդիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, մասնավոր հավաքածուներում…

ԼԵՌՆԵՐՈՒՄ...

Մթության մեջ բարձունքից նայելիս քաղաքի վառ ճրագները կարծես աստղազարդ երկնքի լուսատուների արտացոլանքը լինեին… Արտացոլանքն ընկնում էր քաղաքի դիմացի լճի վրա` ստեղծելով եռաչափ լուսավորություն:
Հեռվից եկող շան հաչոցը խլացնում էր քամու սուլոցը, որը ուղեկցվում էր ձյան սառած հատիկների հոսքով, որոնցից պաշտպանվելու համար կկոցել էի աչքերս ու լարել ուշադրությունս: Նայում էի հակառակորդի սահմանամերձ քաղաքի լույսերին, մտովի հաշվարկներ էի անում նրա տեղանքի, կոորդինատների և բնակչության մասին: Մտածում էի` ամեն լուսավոր պատուհանից ներս մի ընտանիք է ապրում, շատերը հավանաբար որդի են ուղարկել բանակ և ամեն օր լույսը վառելիս ուրախ մտածում են, որ մեկ օր էլ անցավ, որ շուտով իրենց որդին տուն կգա…

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ  ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Նիստին մասնակցում էին մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը տարեցտարի աշխույժ ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ:

Տիգրան, քաղաք Դիլիջան. «Շուտով համազգեստ կհագնեմ եւ զինվոր կդառնամ, իսկ հենց բանակից վերադառնամ՝ կիրականացնեմ մյուս երազանքս՝ դերասանություն կսովորեմ»:

Օրը նոր էր սկսվել, բայց կենտրոնական հավաքակայանում արդեն իսկ աշխատանքային եռուզեռ էր: Հայաստանի տարբեր մարզերից իրար հետեւից ժամանում էին զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսները: «Մեր հանրապետության լավագույն տղերքն են»,-ասաց կողքիս կանգնած սպան: «Այո՛: Լավագույն տղերքը բանակ են գնում, լավագույն տղերքը ծառայում են…»,-ավելի ոգեւորված ավելացրի ես: