Ազգային բանակ
ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության գոտում ենք: Մարտական դիրքերից մեկում հերթապահության ընդգրկված զինծառայողները պատմում են ծառայության կազմակերպման մասին: Դիրքի ավագը և դիտորդները բարձր պատասխանատվությամբ կատարում են իրենց պարտականությունները՝ հուսալիորեն ապահովելով սահմանի տվյալ հատվածի իրենց վստահված դիրքի պահպանությունը:
Զինված ուժերի ուսումնական կենտրոնները տեսական և գործնական ամենօրյա դասերի միջոցով պատրաստում են նոր մասնագետների: Այդ կենտրոններից մեկում մոտ երեք ամիս անց հրետանավորների նոր խումբը պատրաստ կլինի մարտական ծառայության: Սպայակազմը մինչ այս նորակոչիկներին սովորեցրել է զինվորական այբուբենը, այժմ արդեն տղաները հիմնական մասնագիտությանն են ծանոթանում՝ ինչպես շահագործել, սպասարկել հրետանին և ինչպես կրակ վարել:
Զինված ուժերում արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի տարբեր լեռնագագաթներ բարձրանալը: ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի օրը մեր զինծառայողները «Լեռնագագաթի հաղթահարում՝ խմբի կազմով» ստուգատեսի շրջանակում նվաճեցին հերթական բարձունքը։ ԶՈՒ զորամիավորումները, հետախուզական ստորաբաժանումները, ռազմական ակադեմիան և խաղաղապահ ուժերի բրիգադը ներկայացնող թիմերը բարձրացան Խուստուփ լեռան գագաթը։
Տաթևիկ Հակոբյանը մասնագիտությամբ իրավագետ-մանկավարժ է: 2017 թվականից ծառայում է ՀՀ զինված ուժերում:
Տաթևիկը շատ համեստ, բայց միևնույն ժամանակ շատ համարձակ զինծառայող է: Նպատակասլաց և գրագետ սպան կարողացել է հաղթահարել նույնիսկ, ինչպես ինքն է ասում՝ անհնարին թվացող դժվարությունները: Հաջողությամբ հանձնելով ատեստավորման քննությունները՝ նա իր հետագա ծառայությունն է՛լ ավելի գրավիչ ու հետաքրքիր է դարձրել:
Մեր բանակի տանկիստները բազմիցս աչքի են ընկել իրենց սխրանքով ու նվիրումով: Զինված ուժերի կազմավորումից սկսած՝ նրանք սերնդեսերունդ փոխանցել են գիտելիքն ու վարպետությունը: Այսօր էլ տանկային ստորաբաժանումները շարունակում են կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները, մարտունակ պահել տեխնիկան, սպառազինությունը՝ առաջադրանքներն արդյունավետ կատարելու համար:
-Ինչքան ինձ հիշում եմ, երազել եմ թռչել,-ասում է ուղղաթիռային էսկադրիլիայի ղեկապետ, մայոր Գոռ Ղարիբյանը: -Երբ իմ ծննդավայր Հրազդանի երկնքում ինքնաթիռ էր հայտնվում, հայացքս չէի կտրում երկնքից, մինչև ինքնաթիռի սպիտակ հետագիծը ձուլվում էր ամպերին:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ռազմաօդային ուժերի ինստիտուտում ենք: Ուսումնական եռուն գործընթաց է՝ կուրսանտները զինվորական տարբեր մասնագիտություններ են յուրացնում։ Զրուցակիցներս առաջին կուրսեցիներն են, որոնք մինչ այստեղ ընդունվելը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում են ուսանել և ծանոթ են զինվորական գործի «այբուբենին»: Ռազմաօդային ուժերի ինստիտուտում նրանք սովորելու են իրենց նախընտրած զինվորական մասնագիտության նրբություններն ու հմտությունները՝ պարզորոշ գիտակցելով՝ հատկապես ռազմական ոլորտում գիտելիքը վստահ գործելու երաշխիքն է: