Ազգային բանակ
Չափազանց մեծ է գնդապետ Գրիգորի Սահակյանի հրամանատարությամբ գործող խառը հրետանային զորամասի ավանդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրման համար մղված պայքարում: Եվ հրադադարի հաստատումից գրեթե քսանհինգ տարի անց այսօր այստեղ իրենց ծառայությունը շարունակում, երիտասարդ սերնդին ռազմական տեխնիկայի ճիշտ օգտագործման գաղտնիքներն են սովորեցնում պատերազմի բովում թրծված բազմաթիվ սպաներ, ենթասպաներ: Նրանցից մեկն էլ հակատանկային վաշտի հրամանատար, կապիտան Գարիկ Ղուկասյանն է:
Մայոր Էրիկ Աղասյանը ԼՂՀ պաշտպանական բանակի գնդապետ Էդուարդ Ասրյանի հրամանատարությամբ գործող զորամասի հոգեբան սպան է: Արցախի պետական համալսարանի պատմության-մանկավարժության ֆակուլտետն ավարտելուց հետո նա երեք տարի զբաղվել է մանկավարժությամբ, իսկ 2003թ.-ից անցել է զինվորական ծառայության, եղել է շարային մասի ավագ սպա, վաշտի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, իսկ 2010թ.-ից կատարում է հոգեբանի, իր բնորոշմամբ՝ աննկատ, բայց շատ հետաքրքիր և միաժամանակ բարդ ու պատասխանատու աշխատանքը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ համակարգչային նոր լսարանի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանը եւ պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները նախ եղան ռազմաուսումնական հաստատության ամբողջովին նորոգված եւ նորովի կահավորված փառքի սրահում, այնուհետեւ մասնակցեցին ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած համակարգչային լսարանի հանդիսավոր բացմանը:
Չկա այնպիսի ուժ, որ կարողանա ոչնչացնել այս ցեղը։ Ինչ էլ որ անես, միեւնույն է՝ նա միշտ կուրախանա, կերգի եւ հաճույքով կապրի։
Ես միշտ թեթեւ քայլքով եմ գնացել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ, գնացել եմ լուսաբանելու կուրսանտների երդման արարողությունները, ավարտական միջոցառումները կամ ռազմական կրթօջախի տարեդարձները, ուսուցման գործընթացը… Այս անգամ քայլերս ծանր են… Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներն էլ` մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը, այս կրթօջախի շրջանավարտներն են…
Զորամասի հրամանատար, գնդապետ ՍԱՄՎԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ զրուցում է մեր թղթակից, մայոր Սամվել Հարությունյանը