Ազգային բանակ
Լրացավ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թանգարանի պետ, պահեստազորի գնդապետ Գևորգ Միսակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Ռազմական ինստիտուտի անձնակազմի անունից շնորհավորում ենք մեր սիրելի հոբելյարին՝ մաղթելով ամուր առողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու հայրենանվեր իր գործունեությունը:
Այսօր ավտոբուսի մեջ մի կնոջ զանգեցին: Մինչև հեռախոսին պատասխանելը, հուզված բոլորին խնդրեց, որ չաղմկեն. «Տղես ա զանգում զորամասից, տասը օր հետը չեմ խոսել, ժողովո՛ւրդ, խնդրում եմ, չաղմկեք»: Եվ բոլորը լռեցին: «Բարև, տղե՛ս, ո՞նց ես… Հա, ցավդ տանեմ, տասը օր լուր չունեի քեզանից, ո՞նց անցավ հերթապահությունդ… Հո սովա՞ծ չես… Հա, ցավդ տանեմ, այ տենց տղամարդավարի պահի քեզ, չընկճվես հանկարծ, ծառայությունը տղամարդու համար ա, ես որ վստահ եմ քեզ վրա… Հո չես մրսե՞լ… Սպաներին կլսես, չվիճես հանկարծ իրենց հետ, իրենց ավագ ընկերոջ պես վերաբերվի…
Հուլիսի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:
Նիստի ընթացքում քննարկվել են 2014 ուստարվա ձմեռային ուսումնական փուլում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, կարգապահության և մարտական հերթապահության իրականացման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները:
Հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների, ինչպես նաև ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների անդրանիկ շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի մասնակցկությամբ հանդիսավոր միջոցառմանն ավարտական վկայականներ և անվանական դաշույններ ստացան շուրջ 260 երիտասարդ սպա:
Օրերս հարավարևմտյան ուղղության մարտական հենակետեր հերթական շրջայցի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց. «Հայ զինվորի ամեն օրը սխրանք է և հայ զինվորն առ այսօր ոչ մի քայլ չի նահանջել… Ամեն օր սահմանապահ հայ զինվորն ու հրամանատարը սխրանք են գործում…»: Պաշտպանության նախարարի խոսքերն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող, իրենց պարտականությունները գերազանց և անտրտունջ կատարող հայ զինվորի ու սպայի մասին այնքան դիպուկ են ասված, որ ավելի լավ բնութագիր թերևս դժվար լինի տալ:
Հուլիսի 23-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի այս տարվա շրջանավարտները պետք է վիճակահանության սկզբունքով ընտրեին իրենց ծառայության վայրը (զորամասը): Նախքան վիճակահանությունը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց. «Արդյոք կա՞ն այնպիսիք, ովքեր պատրաստ են կամովին ծառայության անցնելու առաջնագծում` մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում»: Տասնյակ շրջանավարտներ առանց վարանելու ոտքի կանգնեցին եւ ընտրեցին մայրաքաղաքից հարյուրավոր կլիոմետրեր հեռավորության վրա տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը: Նրանց ընտրությունն արժանացավ ներկաների ջերմ ծափողջյուններին: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած անձնվիրության եւ խիզախության համար, ապա ամուր ձեռքսեղմումով շնորհավորեց նորաթուխ սպաներին:
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, պատերազմը սկզբից մինչև վերջ անցած մալիշկեցի Համազասպ Խաչատրյանին և Եղեգնաձորցի Սարգիս Հարությունյանին հանդիպեցինք չորրորդ բանակային զորամիավորման տարեդարձի օրը: Նրանց ընկերությունը յոթ տասնամյակի պատմություն ունի: Տեսնել էր պետք, թե ինչպես էին ցնծում, ուրախանում, երբ գեներալ-մայոր Ա. Մակարյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման հիմնադրման տարեդարձին նվիրված զորահանդեսի մասնակից ստորաբաժանումները հանդիսավոր քայլերթով անցնում էին իրենց առջևով: