Ազգային բանակ
Ընթացքի մեջ է ԶՈՒ ձմեռային ուսումնական փուլի ավարտական քննաշրջանը, որն էլ ցույց կտա, թե որ զորամասը ինչպես է աշխատել անցնող ուսումնական փուլի ընթացքում, ինչ ձեռքբերումներ ու բացթողումներ է ունեցել: Քննաշրջանի ընթացքը լուսաբանելու համար եղանք թիկունքի գնդում, որն իրականացնում է զորամիավորումների նյութատեխնիկական միջոցների ապահովումը: Հարկ է նշել, որ 2013 թվականին այս զորամասն իր առջև դրված` զորքերի թիկունքային ապահովման խնդիրները լիարժեքորեն կատարել է, և նոյեմբեր ամսին ԳՌՏ-ի անակնկալ ստուգումների արդյունքում գունդը բերվել է լրիվ մարտական պատրաստականության աստիճանի. կատարվել է զորահամալրում, անցկացվել են առարկայական քննություններ և ծառայությունների վիճակի ստուգումներ:
Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում ռազմական ամբիոն ստեղծելու որոշումը կայացրել է նախկին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը՝ Հայաստանի կառավարության երաշխավորությամբ՝ 1984թ.-ին: Առաջին տարում ընդունվել են հիսուն ուսանողներ: Ի տարբերություն մյուս բուհերի, որոնք ունեին զինվորական ամբիոններ և հիմնական մասնագիտությանը զուգահեռ պատրաստում էին պահեստազորի սպաներ, մեր ինստիտուտում հիմնականը հենց զինվորական մանկավարժների պատրաստումն է եղել: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որոշ ժամանակով ամբիոնի գործունեությունը դադարեցվել է, սակայն 1994թ. այն կրկին սկսել է գործել:
Եթե ասեմ, որ բանակի կարևորագույն զորամասերից մեկն էլ բուժծառայությունն է, բոլորովին չափազանցրած չեմ լինի։ Աշխարհի և ոչ մի բանակ, որքան էլ բազմամարդ լինի, չի կարող դիմանալ թշնամական հարձակումներին կամ անհրաժեշտ մարտական գործողություններ ծավալել՝ առանց կայացած բժշկական ծառայության։ Չէ՞ որ ինչպես զենք-զինամթերքը, այնպես էլ բանակի մարդուժը անսպառ լինել չեն կարող և անընդհատ համալրման կարիք են զգում։ Բանակը կենդանի օրգանիզմ է, և զինվորը, սպան, մյուսները կարող են հիվանդանալ, վիրավորվել, վթարի ենթարկվել, անկանխատեսելի դիպվածների հանդիպել։ Այս ամենը հաշվի առնելով ու աշխարհի բանակների փորձն ուսումնասիրելով, ինչու չէ, նաև հայոց զինուժի պատմությունը լավագույնս յուրացնելով՝ մեր բանակի կազմավորման առաջին իսկ օրերից լուրջ ուշադրություն դարձվեց բժշկական ծառայության ձևավորմանն ու կատարելագործմանը։
Գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում ենք։ Շարահրապարակում նորակոչիկները զինվորական վարժանքներն են կատարում։ Մեր նպատակը զորացրվող զինվորների հետ զրուցելն է: Ի՞նչ խոհերով, ի՞նչ ապրումներով, ի՞նչ մտահոգություններով են երիտասարդները վերադառնալու հայրենի եզերք։
Անկասկած զորամասում ամենակարևոր անձը հրամանատարն է: Սա մի բարդ, աշխատատար ու հսկայական պատասխանատվություն պարունակող պաշտոն է, երբ ոչ բոլորն են կարողանում իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները լիովին, երբեմն նաև իրենց ուզածի պես դրսևորել: Ամեն դեպքում, երբ բանակի ղեկավարները՝ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը, զորամասի հրամանատարի պաշտոնում որևէ սպայի նշանակման հարց են քննարկում, ուրեմն այդ սպան իր անցած ճանապարհով, գիտելիքներով, փորձով ու աշխատաոճով արժանացել է վերադաս հրամանատարության ուշադրությանը:
Վերջերս ենք վերադարձել ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանից, որտեղ հանգստանում էինք որպես Արցախյան պատերազմում զոհվածների հարազատներ: Անչափ տպավորված ենք առողջարանի անձնակազմի ջերմ վերաբերմունքից, ասես հարազատ մարդկանցով շրջապատված լինեինք:
Առանց թիկունքային ծառայության մասնակցության բանակում չի՛ իրականացվում որևէ ծառայություն, չի՛ անցկացվում որևէ միջոցառում: Նույնիսկ գիտական կոնֆերանսների կազմակերպման համար որոշակի թիկունքային ապահովումներ են կատարվում: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե հանկարծ պատերազմի ժամանակ ձգձգումներով, ուշացումներով կամ պահանջվածից քիչ առաջնագիծ՝ կռվող զորամասերին հասցվեն զինամթերքը, սնունդը, հագուստը, վառելիքաքսուքային նյութերը…