Ազգային բանակ
Իմ որդին է ինձ ուժ տալիս հիմա։ Նա իմ սրտի մեջ է, իմ երակներում։ Որդիները չեն կարող լքել մայրերին։ Ես պիտի Արմենին արժանի մայր լինեմ։ Գիտեք, հիմա մեռնելը շատ հեշտ է ինձ համար, ապրելն է դժվար… Ես գիտեմ հանուն ինչի ապրել։
Օրերս զինկոմիսարիատից թոշակ ստանալիս պատահաբար հանդիպեցի տիկին Ալլային։ Գրկախառնվեցինք, միմյանցից հարցուփորձ արեցինք։ Ուրախացա, երբ իմացա, որ մինչև հիմա ծառայում է մեր հարազատ զորամասում։ Նա այնպիսի հրճվանքով էր պատմում զորամասից, իր աշխատանքից, կարծես հենց նոր էր սկսել ծառայությունը։ Ես Ալլային շատ վաղուց գիտեմ։ Նա պատերազմի ժամանակ եղել է մեզ հետ՝ Հորադիզում, երբ մեր հրամանատարն էր Միքայել Գրիգորյանը։ Ալլան միշտ բարի էր մեր հանդեպ և միշտ հյուրասիրել է մեզ իր եփած համով ճաշերով։ Մայրական հոգատարությամբ լվացել է մեր հագուստը, մոր նման հոգատար եղել։ Նա մեր այն հերոսուհի մայրերից է, որոնք ապրում են լուռ, աննկատ և իրենց վաստակի համար երբեք չեն ակնկալում պարգև ու գնահատանք…
Մարտական խնդրի անթերի կատարմանը, անշուշտ, նպաստում են մի շարք գործոններ, որոնցում կարևոր տեղ է զբաղեցնում զինծառայողի ֆիզիկական պատրաստությունը: Այդ է պատճառը, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախանշած բարեփոխումների ուղեգիծը ՀՀ ԶՈՒ-ում նախևառաջ առնչվում է զինծառայողների առջև դրված ամենադժվարին մարտական խնդիրների՝ սահմանված ժամկետում անթերի կատարմանը, որն էլ իր հերթին սերտորեն կապված է նրանց ֆիզիկական պատրաստության հետ: Ինչ խոսք, առանց ֆիզիկական պատրաստության բարձր մակարդակի ապահովման ռազմական գործի որևէ հաջողության մասին խոսելն ավելորդ է:
Մարտի 20-ից 21-ը կայացավ հրշեջ ծառայության արտահաստիքային պետերի հավաք, որը նախաձեռնել էր ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչությունը: Երկօրյա միջոցառմանը, որի նպատակն էր փորձի փոխանակումը հաստիքային և արտահաստիքային հրշեջների միջև, մասնակցեցին մի քանի տասնյակ սպաներ ու ենթասպաներ:
Զինվորական ծառայության մեջ չկան մեծ ու փոքր խնդիրներ, առավել կամ պակաս կարևոր հարցեր, ուստի, վերլուծելով անցած տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքը, տեսնում եմ, որ հաջողությունը ձեռք է բերվել կայունության, ստորաբաժանումների նպատակասլաց գործողությունների, մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման շնորհիվ: Ոչ մի ստորաբաժանում չի կարող մշտապես ունենալ մարտունակության բարձր աստիճան, եթե օժտված չէ բարոյակամային բարձր հատկանիշներով, եթե անձնակազմի ներսում չեն տիրում ընկերասիրությունը, մարդկային ջերմությունը, հանդուրժողականությունն ու բարեկրթությունը: Ստորաբաժանումը, տվյալ դեպքում ջոկը, որը մեկնում է մարտական հերթապահության, պետք է ազգային սրբազան սովորույթների, ընտանեկան ավանդույթների կրողը լինի, որովհետև նա ազգային ու պետական նշանակության առաքելություն է իրականացնում:
Ես այն կարծիքին եմ, որ պաշտպանության նախարարության սոցիալական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ոչ թե միանվագ դրամական օգնությունների հատկացմանը, այլ զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների համար հասցեագրված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սոցիալական արժանապատիվ պայմանների ստեղծմանը, որպեսզի Հայոց բանակում զինվորական ծառայությունը դառնա գրավիչ ու պատվավոր:
Ամեն անգամ սահմանամերձ զորամաս այցելելիս, երբ հանդիպում ես տեղի բնակավայրերում ապրող մարդկանց, լսում նրանց խոհերն ու ապրումները հայրենիքի, իրենց շենի ու սահմանը պահող իրենց որդիների, հայրերի մասին՝ հոգումդ ծնվում են երբևէ չասված բառեր, անխոս հայրենասիրություն և անանձնական հպարտություն։ Առավել ևս, երբ հանդիպում ես սահմանային բնակավայրերում ապրող հայուհիների, հայ մայրերի, որոնք որդիներին պատերազմ էին ուղարկում և թոնիրը վառ էին պահում, որ սահմանից երևա օջախի ծուխը, տաք լավաշի կապոցը թևի տակ առած հասնում էին դիրքեր, ռմբահարված տան փլված պատերն էին շարում։ Այսպես էին պահում-ամրացնում հայ տղամարդու թիկունքը։ Այսպես ծնվեց հաղթանակը, և խաղաղության հետ հայ մայրերից շատերը ծառայության անցան հայոց բանակում։