Ազգային բանակ
Արևելքի մի շատ հայտնի բանաստեղծ գրել է. «Երբ այդ գյուղում մի կոկոն է բացվում, ապա ամբողջ գյուղը տեղյակ է լինում», այսինքն՝ այդ գյուղում ապրում են բարի ու ազնիվ, սիրո և գեղեցկության գինն իմացող մարդիկ: Այս տողերը հիշեցի, երբ օրերս հայ մտավորկաններից մեկը սրտի թելադրանքով մոտ վաթսուն կտոր գեղարվեստական, գիտական, գիտահանրամատչելի գիրք և բազմաթիվ ամսագրեր, հայրենագիտական տեսանյութեր նվիրեց գնդապետ Մ. Մհերյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասին: Դեռ գրքերը չէին շարվել հանգստի և տեղեկատվության սենյակի սեղանին, ամբողջ զորամասն արդեն տեղյակ էր, անհամբեր ծիկրակում էին դռան ապակիների ետևից:
Ավարտվեց արդեն ավանդական դարձած «Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը: Հինգերորդ տարին անընդմեջ անցկացվող ֆուտբոլային մրցաշարի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է: Կազմակերպիչը և անցկացնողը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, գլխավոր աջակիցը` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան: Ինչպես նշում են կազմակերպիչները, ամենամյա այս միջոցառումը նպատակաուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, սպորտի մասսայականացմանը և առողջ ապրելակերպի արմատավորմանը:
Մարտական հերթապահության պատշաճ կազմակերպման գործում անհնար է գերագնահատել հենակետի, դիրքի պատասխանատուների դերը: Հենց նրանց մարտավարամասնագիտական պատրաստության աստիճանից է կախված ծառայության հաջող կազմակերպման ընթացքը, իսկ պատասխանատուների պատրաստվածության մասին անմիջական կարծիքը ձևավորվում է առաջին իսկ հանդիպումից` զեկույցից: Զինվորի պարզ ու հասկանալի խոսքը, հագուկապը, տեսքն ու կեցվածքն արդեն իսկ որոշակի կարծիք կազմելու նախադրյալներ են ստեղծում մարտական հերթապահության իրականացման մասին:
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ ՄԱՐՏԻՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ հարցազրույցի թեման ռազմական ինստիտուտի վերակազմակերպման գործընթացն է
Ընդհանրապես՝ վստահությունը մարդկային հարաբերությունների հիմքում ընկած կարևոր գործոններից մեկն է, ինչը, սակայն, զինվորական ծառայության մեջ դառնում է ամենակարևորներից: Ժողովուրդը իզուր չի ասում՝ այսինչի հետ անգամ մատաղ ուտելու չեմ գնա: Եթե հրամանատարը չի վստահում իր ենթականերին, ուրեմն նա և նրա ենթակայությամբ գործող զորամասը հաջողություններ չեն կարող ունենալ… Իսկ մենք երկրորդ տարին անընդմեջ արժանանում ենք փոխանցիկ Պատվադրոշի… Ընթացիկ տարվա ապրիլ ամսից մեր զորամասը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որի հիմքում դարձյալ ընկած է վստահության գործոնը, այս անգամ` վստահություն կրտսեր հրամանտարական կազմի` սերժանտների նկատմամբ…
Նոյեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ծննդյան 56-րդ տարեդարձի օրն է, նաեւ` Հիշատակի օրը: Այդ առիթով զրուցեցինք հերոսի անունը կրող ռազմամարզական վարժարանի սաների հետ եւ փորձեցինք պարզել` ի՞նչ է սովորեցնում նվիրյալ հայորդու կյանքը՝ հերոսական կերպարը:
Չգիտես՝ տարվա ո՞ր եղանակին է Արցախն ավելի նախշազարդ, ջերմ ու հարազատ: Երբ էլ գնաս, որ կողմից էլ մոտենաս, մեկ է՝ հանդիպելու ես բնության ու մարդու ցավից, ցասումից ու տառապանքից ծնված ձեռակերտ կամ բնական հրաշալիքների: Կածաններից մեկը քեզ երկնքին կմոտեցնի, մյուսը դուրս կբերի եդեմական այգիներ…
Արցախի աշնանային գույները` դեղին, կարմիր, կանաչ… Արդեն հեռվից կարող եմ ասել, թե դեղիններից որոնք են նռնենու թփերը, որոնք` սալորենունը… որոնց մեջ մշտադալար սոճիներն իրենց մուգ կանաչով տարբերվում են տերևաթափի գնացող կաղնիներից: Իսկ լույսե՞րը… Արցախի երկնքի լուսատուները` պայծառ ու մոտ: Թվում է՝ եթե մի լավ թափ առնես ու վեր ցատկես, հաստատ Հարդագողի Ճանապարհից մի երկու ծեղ վար կբերես: