Ազգային բանակ
1994 թվականի վերջերն էր. թշնամու տանկերը բարձրանում էին Պուշկինյալ կոչվող բարձունքով… Պետք էր կանգնեցնել նրանց առաջխաղացումը, այլապես առաջանալով՝ Սարսանգին կարող էին հասնել… Հանկարծ բոլորիս աչքի առաջ պայթում ու հրդեհվում է թշնամու առաջնորդող տանկը… Նայում ենք` դեռ չէր ցրվել Հովիկի հակատանկային հրանոթի փողից ելնող ծուխը. նա արհամարհելով վտանգը` թնդանոթը հանել էր թմբի վրա, փողը կախել ներքև` թշնամու ուղղությամբ, ու կրակել… Մնացած տանկերը գլուխները շուռ տվեցին Պուշկինյալից ու նահանջեցին… (Փոխգնդապետ ՀՈՎԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ մարտական ընկերների հուշերից):
Հունվարի 12-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր բացման խոսքում նշեց, որ խորհրդակցության նպատակն է վեր հանել վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրները, նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները եւ 2014 թ. կատարելագործել այդ օղակի գործունեությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, Երեւանում եւ Արմավիրում տեղակայված զորամասերի վաշտ-մարտկոց օղակի հրամանատարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Կազմակերպված խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց 2013 թ. արձանագրված արդյունքները:
Նա նշեց, որ 2013 թվականին նույնպես բանակում առաջնորդվել են «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց» կարգախոսով՝ տարին հայտարարելով «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի»:
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն անցկացրեց հանրապետության հյուսիսարևելյան շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Տ.Խաչատրյանի գնահատմամբ, գրանցված արդյունքները գոհացնող են:
Առաջնագծի այն հատվածը, որի պահպանությունը մեզ է վստահված, բավական բարդ է, որովհետև շփման գիծը հիմնականում անցնում է լեռնային տեղանքով: Կազմակերպելով դիրքային պահպանություն՝ մենք ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին: Հրադադարը հակառակորդի կողմից խախտվում է մշտապես: Նրանք իրենց որդեգրած մարտավարությունը չեն փոխում. կրակում են դիպուկահարները, հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակում են ոչ միայն դիրքերի, այլև ճանապարհների, բոլոր տեսանելի տարածքների, մարդկանց, մեքենաների ուղղությամբ:
Դեկտեմբերի 28-ին գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2013թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության մի շարք հարցեր:
Անցած ուսումնական տարվա հաջողության նախադրյալները ներկայացնում է զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Վահագն Խաչատրյանը.
– Մարտական հերթապահությունից ազատված զորամասերի առջև դրվող խնդիրներն իրենց կարևորությամբ ոչնչով չեն զիջում առաջնագծում, ասել է թե` մշտապես մարտական պատրաստականության վիճակում գտնվող զորամասերի խնդիրներից: Ավելին, պահեստայինները, որոնք միմիայն ռազմական ուսուցմամբ, մարտական պատրաստությամբ են զբաղվում, պարտավոր են տարվա բոլոր օրերին պահպանել մարտունակությունը, որովհետև հնարավոր պատերազմի դեպքում հենց նրանք են իրականացնելու վճռորոշ գործողությունները: Այս ամենը մենք միշտ բացատրում-պարզաբանում ենք սպաներին, զինվորներին, մանավանդ ստորաբաժանումները նոր համալրածներին: