Ազգային բանակ
Շուտով կսկսվի 2014 թվականը ու միմյանց բարի տարի մաղթելիս հիշենք այն դժվարին օրերը, երբ կամավորականներն ու դեռ նոր ձևավորվող Հայկական բանակն աներևակայելի ջանքերի ու հերոսական մաքառման գնով նվաճեցին այս խաղաղությունը: Եվ գլուխ խոնարհելով մեր զոհված մարտընկերների անմահ սխրանքի ու պայծառ հիշատակի առջև, հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք մայիսյան հաղթական զինադադարի հաստատման 20-րդ տարին ձեր օգնությամբ դարձնելու պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի աշխատանքների և զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման տարի: Ու 2014 թվականը ևս մե՛րը կլինի:
Հարգելի՛ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ամանորը և Սուրբ Ծնունդը համաժողովրդական ընդգրկում ունեցող տոներ են: Յուրաքանչյուր հայ ընտանիքում, ինչպես աշխարհի շատ ժողովուրդների մոտ, այդ օրերի տոնական ուրախ տրամադրությունը զուգակցվում է անցնող տարվա ձեռքբերումների վերհիշման և ապագայում նոր ցանկությունների ու նպատակների իրականացման ակնկալիքների հետ: Զինված ուժերի ողջ անձնակազմը դիտելով որպես մի մեծ, բազմաշերտ ընտանիք և չխախտելով արդեն ստեղծված ավանդույթը՝ ամանորյա իմ շնորհավորական ուղերձում ցանկանում եմ շատ հակիրճ ամփոփիչ խոսք ասել տարվա ընթացքում կատարած աշխատանքների ու ձեռքբերված հաջողությունների մասին:
Անցնող տարվա ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմաններում իրավիճակը եղել է լարված. թշնամու կրակից զոհվել ու վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Այդուհանդերձ, հայկական կողմը եղել է պայմաններ թելադրողի դերում և լիովին վերահսկել իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների կանխարգելմանը: Մասնավորապես՝ մարզումների, զորավարժությունների ու պարապմունքների ընթացքում անձնակազմին ուսուցանվել են հանկարծակի հայտնված թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի հետ ձեռնամարտի բռնվելու և նրան ոչնչացնելու հնարքներ:
Ավարտվում է 2013թ. ուսումնական տարին, ասել է թե` եկել է կատարված աշխատանքների արդյունավետությունն ստուգելու և ճշտելու, ձեռքբերումները փաստելու, բացթողումներն ու թերությունները հայտնաբերելու ու շտկելու ժամանակը: Այս օրերին ազգային բանակի զորամասերում սկսվել և շարունակվում են տարեվերջյան ամփոփիչ քննությունները, որոնք հիմնականում ընդունում են ԶՈՒ ԳՇ հանձնաժողովները, սակայն կան տեղեր, որտեղ այդ պարտականությունը վստահված է զորամիավորումների և զորամասերի վարչակազմերին: Գնդապետ Կարեն Սեդրակյանի մոտոհրաձգային զորամասի քննությունների ավարտից հետո հանդիպեցինք զորամիավորման հրամանատար գնդապետ ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ և նրա հետ հարցազրույցի միջոցով փորձեցինք ստանալ մարտական պատրաստության ուղղությամբ իրականացված ուսումնական գործընթացի և ձեռք բերված իրական արդյունքների ամբողջական պատկերը:
Բանակում յուրաքանչյուր ուսումնական տարի նշանավորվում է ամփոփիչ ստուգումների անցկացմամբ, որոնց արդյունքներից կարելի է պատկերացում կազմել տվյալ զորամիավորման, ենթակա զորամասերի մարտական պատրաստության, պատրաստականության և զինվորական կարգապահության մասին:
Անցնող ուսումնական տարում 1-ին բանակային զորամիավորումը գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ հաջողությամբ է կատարել ուսումնական պլանով առաջադրված բոլոր միջոցառումները` արձանագրելով բարձր արդյունքներ:
Երևանում գտնվող Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, իսկ դեկտեմբերի 19-ին ընդհանուր ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել հայ-ամերիկյան խորհրդակցություններ:
Փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանը գնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասի մոտոհրաձգային գումարտակներից մեկի հրամանատարն է: Այս անգամ զորամասի ամփոփիչ քննություններն ընդունում է հրամանատարի կազմավորած հանձնաժողովը: Նախորդ օրվանից սկսված ձնահողմն սպառնում է խափանել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների, մասնավորապես քննությունների անցկացումը: Տարածքը, շարահրապարակը մաքրելը դառնում է անիմաստ: Գումարտակի հրամանատարը լավատես է.