Ազգային բանակ
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։
Զինված ուժերում արդեն քանի ամիս է՝ ներդրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Այն հնարավորություն է ընձեռում զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության՝ հինգ տարի ժամկետով:
2023 թվականին իրականացավ Արման Կոմշույանի նվիրական երազանքը. նա դարձավ հայկական բանակի սպա՝ ստանձնելով դասակի հրամանատարի պաշտոնը։
Սեպտեմբերի 1-ին, ինչպես հանրապետության բոլոր կրթօջախներում, այնպես էլ ռազմաուսումնական հաստատություններում, մեկնարկել է նոր ուսումնական տարին: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիսավոր միտինգով և զինվորական կարգով ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Ատեստավորմանը ներգրավված զինծառայողները քննական հանձնաժողովի սպաների հրամանով մեկ առ մեկ կատարում են շարային վարժությունները։ Զենքով և առանց դրա իրականացվող այսօրինակ վարժությունների ընթացքում գնահատվում են ատեստավորվող զինծառայողի շարային կեցվածքը, հրամանների հստակ և ճիշտ կատարումը։
Տարիների հեռվից ուրվագծվող պատկերները նման էին սև ու սպիտակ ֆիլմի: Աղոտ ու անիրական: Մինչդեռ մանկությունը պիտի վառ ու գունավոր լիներ: Գուցե ժամանակն էր տարել գույները, կամ գուցե գույներ չէին էլ եղել ապաստարանի համատարած գորշության մեջ, որտեղ անցավ մանկությունը: