Ազգային բանակ
ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը: Դրա համաձայն՝ այս հինգ տարիների ընթացքում հարյուրավոր պայմանագրային սերժանտներ են պատրաստվել և նշանակվել զորքերում, զգալի աշխատանք է կատարվել նրանց դերն ու նշանակությունը բարձրացնելու համար: Սակայն, ինչպես և ցանկացած նոր նախաձեռնություն, այս համակարգը դեռ զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչպիսի՞ն է իրավիճակը ոլորտում այսօր, ի՞նչ ձեռքբերումներ և լուծման կարոտ խնդիրներ կան: Ներկայացնում են ոլորտի պատասխանատուները:
Լուսանկարային այս ռեպորտաժում, որի հեղինակը «Հայ զինվոր» պաշտոնաթերթի ֆոտոթղթակից, կապիտան Գարիկ Արմենակյանն է, բավականին պատկերավոր է արտացոլված մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանման առօրյան և այն, թե ինչպիսի մանրակրկիտությամբ և աչալրջությամբ են հայկական բանակի ստորաբաժանումները պատրաստվում մարտական առաջադրանքներից թերևս ամենից կարևորին` մարտական հերթափոխին։ Մի քանի ժամից տղաները` հաղթական հայոց բանակի զինվորները, հերթափոխելով իրենց ընկերներին, երկնահաս բարձունքներից կհսկեն մեր երկրի անդորրը, կհսկեն այնպես, որ ոչ մի ելուզակ չկարողանա թափանցել նրա սահմաններից ներս։
«Բարի լույս, զորամաս, գեղարվեստական ինքնագործունեության խումբը ողջունում է ձեզ»,- ամեն կիրակի գնդապետ Արտակ Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասում այս խոսքերով է սկսում իր եթերաժամը զորամասի ռադիոն: Զինծառայողներն արդեն գիտեն, որ ամեն շաբաթ ճիշտ նույն օրն ու նույն ժամին բարձրախոսներից իրենց են ողջունելու զորամասի գեղարվեստական ինքնագործունեության խմբի անդամները: Նրանք ժամկետային զինծառայողներ են, որոնք իրենց ծառայակից ընկերների համար ռադիոհաղորդումներ եւ տեսանյութեր են պատրաստում, հրատարակում են ամսաթերթ, կազմակերպում են ֆիլմերի դիտումներ:
Զորավարժարանում հրաձգության գործնական պարապմունքներ էին անցկացնում նաև գեներալ-մայոր Հովիկ Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ստորաբաժանումները։ Նրանցից փոխգնդապետ Աղասի Սահակյանի հրետանային դիվիզիոնն անցած տարի երրորդ անգամ նմանատիպ ստորաբաժանումների մեջ ճանաչվեց լավագույնը և արժանացավ փոխանցիկ դրոշը մշտապես կրելու պատվին, ինչը վկայում է դիվիզիոնի մարտունակության շարունակականության մասին։
Ազգային բանակում գարնանային ուսումնական փուլի այս ժամանակաշրջանում կտրուկ ավելացել են գործնական պարապմունքները։ Դաշտային ելքերի, ճամբարային հավաքների, զորավարժությունների միջոցով ստուգվում-ճշտվում ու միաժամանակ բարձրացվում են ինչպես առանձին զինծառայողների, այնպես էլ ստորաբաժանումների տեսական իմացության ու դրանք գործնական աշխատանքում կիրառելու հմտությունները։
Իծաքարցի Մուսայել պապս 104 տարի ապրեց, Վառինկա տատս՝ 97։ Ամեն անգամ նրանց հիշելիս մի սիրելի ու հարազատ պատկեր է արթնանում… Ընտանիքով գյուղ էինք գնացել։ Պապս ու տատս արդեն ծանրականջ էին ու չլսեցին տան դարպասին մոտեցող մեքենայի աղմուկը։ Նստած էին շեմքի սալաքարին, պապս՝ ձեռքը տատիս ձեռքին, ու խոսում էին։ Երբ ընդհուպ մոտեցանք, ակամա լսեցինք նրանց զրույցը։ Պապս խոսում էր եղանակից, վարուցանքից, սպասվող բերքից… Տատս «պատասխանում էր», թե ինչ ճաշ է եփելու քիչ հետո… Իրար չէին լսում, ավելի ճիշտ՝ չէին լսում միմյանց ձայները, բայց դա ամենագեղեցիկ, մտերմիկ, ներդաշնակ ու սիրով լի զրույցն է. որ ես լսել եմ երբևէ։
«2012թ. դեկտեմբերի 1-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Դեպքի մանրամասները ճշտվում են, կատարվում է քննություն»: Նմանատիպ ծանուցումների հանդիպում ենք պարբերաբար: Կարդում ենք՝ առողջություն մաղթում վիրավորին, ծանոթ-բարեկամի հետ քննարկում՝ երբ են վերջապես դադարելու այս արկածախնդրությունները: Այնինչ, քչերս ենք թերեւս գիտակցում, թե ինչ է թաքնված տողատակում: Հերոսություն, անձնազոհություն, նվիրվածություն, ընկերություն, հայրենապաշտություն… Գուցե նաեւ միամտորեն պատկերացնում ենք, թե հերոսություն ասվածը միայն մարտի դաշտում է լինում, եւ որ նմանատիպ հաղորդագրության «աներեւույթ» մասնակիցներն ընդունակ չեն որեւէ հերոսական արարք գործելու. մի կրակոց է ու վերջ, ինչ է եղել որ: