Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

Արցախյան պատերազմն ի հայտ բերեց բազմաթիվ հերոսների ու դրա հետ մեկտեղ` հերոսածին մայրերի: Կանայք, որոնց կյանքը իրենց զավակներին կորցնելուց հետո հերոսության շարունակական դաս է: Կանայք, որոնք իրենց տոկունությամբ ու ոգու արիությամբ կրթում են իրենց որդիների հերոսացմանը արժանի հետնորդների:

«ԹՈՒՅԼ ՍԵՌԻ» ՈՒԺՆ ՈՒ ՀՄԱՅՔԸ...

Անհնար է գերագնահատել կնոջ դերը հասարակական կյանքում։ Նրանք ամենուր են. քաղաքականության ու գիտության ասպարեզում, օրենսդիր ու գործադիր մարմիններում, կրթության, առողջապահության, արտադրության, շինարարության, մշակույթի, սպորտի բնագավառներում, իրավապահ կառույցներում և, իհարկե, պետական անվտանգության ու պաշտպանության համակարգում։
Եթե կնոջը բնորոշող «գեղեցիկ սեռ» արտահայտությունը լիովին համապատասխանում է իրականությանը, ապա «թույլ սեռ»-ը միանգամայն վիճարկելի է։ Դե, արի ու հաղթիր հատուկ նշանակության զորքերում ծառայող կնոջը, կամ էլ գերազանցիր ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհուն։

ՄԵԾԱՐԵՑԻՆ ԽՍՀՄ ԿՐԿՆԱԿԻ ՀԵՐՈՍ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 29-ին տեղի ունեցավ հադիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ:

ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿԵԼԻ ԴԱՌՆԱՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Շարքային Արմեն Շախիկյանը ձայնագրիչի առջև խոսելուց այնքան համարձակ չէ, ինչպես դիրքերում. բառերն ընտրում է զգուշավորությամբ և երկար մտածելուց հետո: Մինչդեռ դիրքերում չափազանց զգոն է ու արագ կողմնորոշվող: Կրծքին կրում է «Վազգեն Սարգսյան» մեդալը, որը մարտի 30-ին նրան հանձնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մարտական հերթապահության ժամանակ վճռականություն և խիզախություն ցուցաբերելու համար:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Ապրիլ ամսին գլխավոր ռազմական տեսչությունը համալիր ստուգումներ է անցկացնելու գնդապետ Գ. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող 89-րդ Թամանյան դիվիզիայի անվան զորամասում։ Բնականաբար, այդ կապակցությամբ ստորաբաժանումներն աշխատում, ուսումնական պարապմունքներն անցկացնում են կրկնակի եռանդով։ Նրանք ամեն օր զորամասի տարածքում և զորավարժարանում կատարելագործում են տեսական գիտելիքներն ու դրանք գործնական աշխատանքում կիրառելու հմտությունները։

ՎԱՇՏԻ ՄԻԱԿ ԱՂՋԻԿԸ

Արդեն երկու ամիս է՝ Նաիրա Մելքոնյանը ենթասպաների դպրոցում մասնակցում է սերժանտական դասընթացների: Երկու ամսից նա սերժանտի կոչում կստանա եւ պայմանագրային ծառայության կանցնի ՀՀ զինված ուժերում՝ որպես ջոկի հրամանատար կամ դասակի հրամանատարի տեղակալ: Նաիրան վաշտի միակ աղջիկն է:

«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԱՓՍՈՍԵԼ ՈՐՈՇՄԱՆՍ ՀԱՄԱՐ»

Զորամասի ԱՀԿ կենտրոնի տեխնիկ-օպերատոր, շարքային Հայաստան Գևորգյանի համար բանակում ծառայելը թաքուն ձգտում է եղել։ Իմանալով, որ զորամասին կին զինծառայող է պետք՝ նա միանգամից դիմել է հրամանատարությանը։ Մասնագիտությամբ լրագրող Հայաստանը արդեն 9 տարի ծառայում է և, իր խոսքով, վաղուց ընտելացել է զինվորական կարգապահությանն ու ծառայության դժվարություններին։ Ճիշտ է՝ լրագրությամբ այլևս չի զբաղվում, բայց չի էլ ափսոսում, ավելին՝ ուրախ է, որ թաքուն երազանքն իրականացել է։