Ազգային բանակ
Արտեմ Շահազիզյանը 2006թ. Ռուսաստանի Դաշնությունից վերադարձավ հայրենիք: Դպրոցն ավարտելուց հետո որոշեց ընդունվել ռազմական ավիացիոն ինստիտուտ: Արդեն չորս տարի է` յուրացնում է ուղղաթիռի տեխնիկի մասնագիտությունը. «Փոքր ժամանակ միշտ կոնստրուկտորի տուփ էի նվեր ստանում: Սիրում էի կոնստրուկտորով ուղղաթիռ պատրաստել: Ոչ ոք չէր կասկածում, որ ապագայում ուղղաթիռների հետ եմ գործ ունենալու: Մեր ընտանիքում զինվորականներ չկան, ես առաջինն եմ: Իմ պարտականությունն է տեխնիկան մշտապես պահել սարքին, մարտունակ վիճակում:
Վեց տարեկան էի, երբ հայրս զոհվեց։ Ինձ համար` երեխայիս համար, սովորական օր էր, բայց մեր տան ելումուտից, տղամարդկանց դեմքի այլայլված արտահայտությունից, կանանց լացակումած աչքերից հասկանալի էր, որ արտակարգ բան է պատահել։ Նաև մերոնց՝ տատիս, մայրիկիս, հորաքույրերիս զուսպ ողբից հասկանում էի, որ մեծ դժբախտություն է պատուհասել մեր գերդաստանին։
««Հայ զինվորը» 20 տարեկան է: Բանակի թերեւս ամենագլխավոր ու հավատարիմ տարեգիրը այսօր էլ բանակի հետ է, բանակի խոսափողն է, բանակի գաղափարախոսության արտահայտիչն ու քարոզիչը: Բանակաշինության ակունքներում կանգնած պարբերականը տարիներ շարունակ քարոզել է ուժեղ պետության, պաշտպանված երկրի գաղափարը, կոչ է արել ազգային համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, եղել է ինքնաճանաչողության, ազգային ինքնության պահպանման, ազգային հպարտության ջատագով, միեւնույն ժամանակ զարգացման ու առաջընթացի, համաշխարհային քաղաքակրթության ճշմարիտ արժեքներին ինտեգրվելու կողմնակից:
Հարգելի սպաներ և զինվորներ
Հայոց բանակի,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում այսօր մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնն է նշվում: Այս մեծասքանչ տոնին, «յարեաւ Քրիստոս» ավետիսով, Հայոց բանակի հոգևոր սպասավորների և իմ անունից օրհնություն ու բարեմաղթանքներ ենք բերում զորահրամանատարներին, զինվորներին և հավատավոր համայն ժողովրդին:
Թեև գարնանային ուսումնական փուլը նախորդ տարիների համեմատությամբ մի փոքր ուշացումով սկսվեց, բայցևայնպես, այդ ժամանակահատվածը չկարողացավ էական ազդեցություն ունենալ նախատեսված ծրագրի իրականացման վրա, մանավանդ որ հրամանատարներից շատերն այդ ժամանակն օգտագործեցին գործընթացին լավագույնս նախապատրաստվելու համար։ Իսկ գարնանային այս օրերին նկատելիորեն ավելացել են դաշտային պայմաններում անցկացվող գործնական պարապմունքները։ Օրինակ՝ պաշտպանության նախարարության մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան համազորային ուսումնական կենտրոնում գրեթե ամեն օր կարելի է տեսնել գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամասերի զինծառայողներին, որոնք իրենց հմտությունն են կատարելագործում կրակային պատրաստությունից, մասնագիտական, մարտավարամասնագիտական առարկաներից։
Հայկական բանակը մեր երկրի այն եզակի կառույցներից է, որն աշխատում է օրը 24 ժամ, և նրա գլխավոր խնդիրն է`ՀՀ քաղաքացու անվտագությունն ապահովել արտաքին թշնամուց: Ոչ ոք չի ժխտում, որ այսօր գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում. ամեն օր հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն ամեն օր ստանում է համարժեք պատասխան և սսկվում: Հաղթանակած բանակում չի կարող լինել լարվածություն, թշնամու` ժամանակ առ ժամանակ կատարվող ոտնձգություններից: Հաղթանակած բանակը կրկնակի զգոն է ու աչալուրջ եւ վստահորեն հսկում է սահմանները, քանի որ այդ վեհ կոչումը մեզ բոլորիս ինչպես հպարտանալու տեղիք է տալիս, այնպես էլ պարտավորեցնում միշտ բարձր պահել հաղթանակածի սթափությունը:
ՀՕՊ զորամասի հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանի հետ կայացած հարցազրույցում նշել էինք, որ 2012թ. զորամասի ստորաբաժանումներից լավագույնը փոխգնդապետ Գառնիկ Պետրոսյանի Ս-125 զենիթահրթիռային դիվիզիոնն է։ Հաջողությունն օրինաչափ է, որովհետև փոխգնդապետ Գ. Պետրոսյանը փորձառու մասնագետ է, հմուտ կազմակերպիչ և իր զբաղեցրած նախորդ բոլոր պաշտոններում երբեք բացթողումներ չի ունեցել։ Երբ եղանք դիվիզիոնում և զրուցեցինք հրամանատարի հետ, պարզաբանեց, որ իրենք առաջինն են ոչ միայն զորամասի, այլ նաև համակարգի Ս-125 դիվիզիոնների մեջ։