Ազգային բանակ
ՀՀ զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում ենք, հետևում ենք նորակոչիկների պարապմունքներին։ Ամառային զորակոչի ընթացքում զինված ուժերը համալրած երիտասարդները աստիճանաբար յուրացնում են զինվորական այբուբենը, հետագա ծառայության համար անհրաժեշտ նախնական գիտելիքներ ստանում։
Պարաշյուտային հերթական թռիչքին են պատրաստվում ռազմական համալսարանի կուրսանտները, ապագա հետախույզները:
Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը։ Քննությունների ընթացքում ստուգվում են նրանց մասնագիտական, տեսական գիտելիքները և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստության աստիճանը։
Զինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։
Ռազմական բուժանձնակազմների իրականացրած աշխատանքի որակն ու արագությունը ուղիղ համեմատական են մարտադաշտում վիրավորված զինծառայողների կյանքի պահպանությանն ու փրկությանը: Ուստի ապագա ռազմական բժիշկների գործնական հմտությունների մշակումը, զորավարժությունների արդյունքում արագ կողմնորոշվելու, դաշտային պայմաններում վիրավորներին տեսակավորելու և որակավորված բուժօգնություն տրամադրելու հմտությունների ձեռքբերման կարևորությունն անգնահատելի է:
Հուլիսի 17-19-ը անցկացվեցին ԶՈՒ թիկունքի վարչության զորամասերի հրամանատարների և կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարների թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալների եռօրյա հավաքներ։