Ազգային բանակ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ավարտվեց «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը:
Զորավարժության սցենարի համաձայն` օգոստոսի երկրորդ կեսին եւ սեպտեմբերի սկզբին կտրուկ սրվում է իրավիճակը «Սեւանիայում», հատկապես «Դալարիկի» շրջանում:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժության գլխավոր փորձը` մասնակից ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ: Մարտական հրաձգությամբ անցկացված գլխավոր փորձին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից պետությունների, ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչներ և այլն:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ համազորային զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2012» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։
Ժամը 9:00-ին զորավարժությանը մասնակցող զորքերը կանգնած էին հանդիսավոր տողանի։ Զորավարժության հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց «Փոխգործակցություն-2012»-ին զորքերի շարված լինելու մասին։ Ընդունելով զեկույցը՝ նախարար Ս. Օհանյանը ողջունեց հանդիսության մասնակիցներին և հանդես եկավ կարճատև ելույթով.
ՀՀ ԶՈՒ ներկայիս մարտունակության գնահատականը բավականին բարձր է: Մեր բանակը ժամանակակից է, ուսուցանված, լավ հագեցված ու ապահովված, մարտական գործողություններ վարելու հարուստ փորձ ունեցող, ունակ` լիովին ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:
Զինվորը թուխ մազերով էր, արեւահար դեմքով, հողագործի մկանուտ կազմվածքով։ «Պետք է, որ Հայաստանի լեռնային որեւէ գյուղի ծնունդ լինի,- մտքումս փորձեցի «գուշակել»։
-Եթե գաղտնիք չէ, քո ծննդավայրի անունը,- կատակով դիմեցի նրան։
-Գաղտնիք չէ, սակայն ես էլ ձեզ փորձեմ մեր գյուղը ներկայացնել «գաղտնագրով», տեսնեմ՝ կարո՞ղ եք գուշակել,- նույն ծիծաղով ինձ պատասխանեց ժպտերես զինվորը, ապա ասաց. «Հիշու՞մ եք՝ Վ. Սարգսյա՞նը այսպիսի մի միտք է արտահայտել, որ փոքրիկ, աննշան մի գյուղի ադրբեջանցի ելուզակ-թալանչիները ահուսարսափի մեջ էին պահում մի ամբողջ հարթավայր։ Հիմա այդ աննշան գյուղի ավերակ տներն են մեր զինվորների դիրքերը։ Այդ գյուղի անունը Գյունութ էր, որը մեր գյուղից դեպի Նախիջեւան տանող ճանապարհին էր, իսկ մեր գյուղը մի մեծ բանաստեղծ է տվել հայ ժողովրդին եւ ոչ միայն հայ ժողովրդին։
Ես երկար ժամանակ զորամասի հրամանատար եմ եղել և շատ կարևորել եմ սերժանտի, ջոկի հրամանատարի աշխատանքը։ Արհեստավարժ սերժանտների համակարգը նույնպես նոր է, և ժամանակ է պետք, որպեսզի այն լիովին կայանա։ Ամեն ինչ անձից է կախված։ Կան տղաներ, որոնք անելիքները լավ են պատկերացնում և նվիրված են իրենց գործին, իսկ եթե կրտսեր հրամանատարը չունի անհրաժեշտ համարձակություն, ուրեմն նրա հետ աշխատանքը պետք է շարունակվի։ Մարդիկ տարբեր են լինում, մեկն ամեն ինչ շուտ է ընկալում, մյուսը՝ ոչ, իսկ բանակում ուսումնական գործընթացը մշտական է. սովորում ենք և սովորեցնում։