Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ

Ավելի քան 20 ամիսների անմնացորդ ծառայություն հայրենիքին, դերասանական ստուդիա, պրոֆեսիոնալ սպորտ, բարձրագույն դիվանագիտական կրթություն` այս ամենն ամփոփված է մեկ զինվորի` սերժանտ Վլադիմիր Նալջյանի մեջ, ում ընկերները մտերմաբար Վլադ են ասում:

ԱՇՈՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Աշոտ Սարգսյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի այն տասը սաներից է, որոնք այս տարի մասնակցել են ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Երիտասարդ հայրենասերներ» հավաք-մրցույթին ու թիմային արժանի հաղթանակ տարել` գրավելով երկրորդ տեղը: Պատանի կուրսանտը հավաքին մասնակցել էր նաև անցած տարի, թիմը այդ տարի զբաղեցրել էր 3-րդ տեղը:

ԱՌԱՋՆԱԳԻԾՆ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ

Ազգային բանակի ինժեներական ստորաբաժանումներն ստեղծվեցին Արցախյան պատերազմի թեժ օրերին, սեպտեմբերի յոթին լրանում է զորատեսակի քսանամյակը։ Ստեղծման օրից մինչ այժմ զորատեսակի ստորաբաժանումները վիթխարի աշխատանք են կատարել մեր երկրի սահմանների պաշտպանությունն ամրապնդելու, թիկունքի և առաջնագծի կապն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Նախապատրաստվելով զորատեսակի հոբելյանական տարեդարձին, գնդապետ Արա Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի ստորաբաժանումները, միաժամանակ, ձգտում են հավուր պատշաճի պատրաստվել աշնանը նախատեսված գլխավոր ռազմական տեսչության ստուգումներին։

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Որպես օրինաչափություն` ՀՀ ԶՈՒ-ում անցկացվող ոչ մի զորավարժություն նման չէ նախորդին: Պատերազմական հնարավոր նոր իրավիճակներին համապատասխան, անընդհատ զորավարժությունների նոր սցենարներ են գրվում, մշակվում մարտական նորանոր պլաններ, որոնցում հաշվի է առնվում ամենափոքր մանրուքը:
Ադրբեջանի չդադարող պատերազմական կոչերն ու հայատյացության չդադարող հիստերիան, մեր երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությանն ստիպում են մշտապես լինել զգոն, պատրաստ` կանխելու թշնամու ցանկացած սադրանք:

ԽՈՑԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ

Ինչպես 2010թ., այնպես էլ 2011թ. փոխգնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասը ցույց տվեց ամենաբարձր արդյունքը և պարգևատրվեց «լավագույն տանկային զորամաս» պատվադրոշով։ Փաստն ինքնին խոսուն է. այստեղ ռազմական գործի ուսուցումը, ծառայության կազմակերպումն ու կարգապահությունը ամուր հիմքերի վրա են։

ԻՐԱՐ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ

Յուրաքանչյուր զորամասում կան սպաներ ու զինվորներ, որոնք իրենց բարեխիղճ ու նվիրված ծառայությամբ օրինակ են ծառայում մյուսների համար: Իհարկե, բոլորն էլ կատարում են իրենց պարտականությունները, սակայն ոմանք կարողանում են ուրույն կերպով դրսևորել իրենց մասնագիտական և մարդկային որակները, հնարավորինս արագ ինքնահաստատվել զբաղեցրած պաշտոնում և, որպես արդյունք, արժանանալ հրամանատարության գովասանքին: Զորամաս մեր հերթական այցելության ընթացքում ծանոթացանք այդպիսի մի քանի զինծառայողների հետ, որոնց ներկայացրեց զորամասի հրամանատարը` բնութագրելով որպես կազմակերպված, նախաձեռնող, իրենց գործի գիտակ մասնագետների: Ուստի սիրով ներկայացնում ենք նրանց մեր ընթերցողին: Երկու սպա, երկու ժամկետային զինծառայող:

«ԻՆՁ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ՄԱՐԴՈՒ՝ ԻՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ»

Ես ինքնամփոփ մարդ եմ։ Չեմ սիրում մեծ շփումներ, աղմկոտ հասարակություն։ Ես հռետոր չեմ ։ Ավելի շատ ներհայաց մարդ եմ ու շատ հազվադեպ եմ խոսում իմ ապրումների ու զգացումների մասին։ Թերևս ամենամտերիմ մարդկանց հետ։ Շատ մեծ վարպետություն է պետք դիպչելու իմ սրտին և ստեղծելու այնպիսի մթնոլորտ ու կոլորիտ, որ ես խոսեմ իմ ապրումների մասին։ Իսկ մանկության տարիներին չափազանց ամոթխած էի ու երկչոտ։